Uncategorized

Սրճարան աշխարհի եզրին վերլուծություն

Այն մասին է, թե ինչպես գտնել սեփական ճանապարհն ու գնալ սեփական ցանկությունների ու երազանքների հետեւից։ Մի ժամանակ այս սրճարանը հիմնովին փոխել էր շարքային գրասենյակային աշխատող Ջոնի կյանքը, ու հիմա նա նորից հայտնվում է այդ սրճարանում, հանդիպում վաղեմի ընկերներին ու սովորեցնում հաճախորդներից մեկին՝ Ջեսիկային, թե ինչպես լինել երջանիկ։ Բարության ու անկեղծության հրաշալի մթնոլորտը, այս աշխարհում մեզանից յուրաքանչյուրի ունեցած առաքելության մասին գրավիչ ու ոգեշնչող պատմություններն ու կյանքի նպատակներին առնչվող ամենակարեւոր հարցերի պատասխանները հիմնովին կփոխեն իրականության հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքը։

Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարցնում է՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք, բայց պատասխանները գտնելն ու սեփական ճանապարհով գնալն այնքան էլ հեշտ չէ։ Այս գրքի գլխավոր հերոսը՝ Ջոնը, հազիվ թե փորձած լիներ իմասավորել իր կյանքը մինչ այն պահը, երբ պատահաբար հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում։ Աշխարհի եզրին գտնվող այս վայրում անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ մտածել իր մասին ու գիտակցել, թե կյանքում ինչն է իր համար իսկապես արժեքավոր ու կարեւոր։ Զարմանալի ու ոգեշնչող պատմություն այն մասին, թե ինչպես ազատվել ժամանակակից աշխարհի վաղանցիկ տագնապներից, մի կողմ նետել վախերն ու կասկածները եւ բացվել երջանիկ փոփոխությունների համար։

Գիրքը կօգնի ձեզ գտնել ձեր «Գոյության նպատակը», փոխել ձեր կյանքը եւ ձեզ կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին:

Leave a comment