Uncategorized

Երկու անհայտով առաջին աստիճանի երկու հավասարումների համակարգեր

1. Հանդիսանում է արդյո՞ք (2;1) թվազույգը հետևյալ համակարգի լուծում
{2x+11y=15,10x−11y=9:
10x−11y=9
2 • 2 + 11 • 1 = 15
2 • 10 — 11 • 1 = 9

2. Ընտրիր x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ:

  • (17;−2)
  • (0;15)
  • (−9;−6)
  • (−6;21)
  • (3;5)
  • (13;2)

3. Որոշիր երկու թիվ, որոնց գումարը հավասար լինի 29-ի, իսկ տարբերությունը՝ 17-ի:
x + y = 29
x — y = 17
x = 23, y = 6:

4. Համակարգի հավասաման մեջ անվանեք անհայտների գործակիցները և ազատ անդամները՝
{2x+3y+1=0, 3x−2y−4=0:

Անհայտների գործակիցներ՝ 2, 3
Ազատ անդամներ՝ 1, -4

Uncategorized

Ֆրանսիա

ֆրանսիա

Դասի հղում։

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Ֆրանսիական Հանրապետություն  ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են  նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով։

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են գյուղատնտեսությունն, տրանսպորտն, աշխատուժի շուկան և զբոսաշրջությունը։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։

Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ — արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա։ Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանտյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ։Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Զբոսաշրջությունը Ֆրանսիայում Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը[։ Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում։ Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները[2], Իսպանիան, Չինաստանը և Իտալիան։ Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 օբյեկտ։ Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն)։ Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով։ 1982 թվականին ստեղծվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը ֆրանսիական միավորումը, որի նպատակը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ և գեղատելիս գյուղերում զբոսաշրջության խթանումն է։ 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 ֆրանսիական գյուղ։ Ֆրանսիայի հաջորդ հայտնի միավորումը «Հիասքանչ այգիների» հանրահայտ զբոսաշրջային միավորումն է՝ իր ավելի քան 200 այգիով։ «Հիասքանչ այգիների» ստեղծման նպատակն ուշագրավ պարտեզների և այգիների պաշտպանությունն է։ 2012 թվականի տվյալներով Ֆրանսիան ճանապարհորդության և զբոսաշրջության հաշվին հարստացել է 77.7 միլիարդ եվրոյով, և երկրի ՀՆԱ-ի բաժինը ավելացել է 30 %-ով։