Uncategorized

Առաջադրանք , 7-րդ դասարան, հունվարի 31- փետրվարի 6-ը

Առաջադրանք 1.

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին –

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում:Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոններից և բալթիկ ժողովուրդների,հրեաների,ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի պապի այլ թշնամիների դեմ։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնթյան խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Leave a comment