Uncategorized

Հայ մշակույթի վերելքը։ Կրթություն

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:
Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց, Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Զարգացավ ժամանակի պայմաններով և հարստացավ ու ձեռք բերեց նոր ձեռքբերումներ: Հայկական մշակույթը բաժանվում է երկու մասի՝ արևելահայերի և արևմտահայերի: Այդ ժամանակ հայերի մեծամասնությունը գնում էին արտասահման ոսում ստանալու։

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները , այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը – Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Ավելացավ երկու տեսակ դպրոցներ՝ նախակրթական, դա տարրական դպրոցներն էին և երկրորդական , դա էլ միջնակարգ դպրոցներն էին:Հայոց եկեղեցու տնօրինման ներքո գործող ծխական տարրական դպրոցներում դասավանդում էին՝ կրոն, հայերեն, ռուսերեն, վայելչություն։

Հայագիտություն – Նիկողայոս Մառ–կովկասագետ, ով զբաղվել է Անիի պեղումներով, հայագիտական ուսումնասիրությունները ամփոփել է <<Անի>> աշխատությունում: Մկրտիչ Էմին–Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանիչ, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտող։

Գրականություն և մամուլ – քանի որ այդ ժամանակ տնօրինում էր հայոց եկեղեցին, այդ պատճառով նրանք անցնում եին գրափարով։ Միքայել Նալբանդյանը հիմք դրեց գրական քննադատությանը՝ զարգացնելով կյանքի ճշմարիտ արտացոլման սկզբունքը։

Արվեստ և ճարտարապետություն – Հայկական արվեստ, վերջին հինգ հազարամյակում ձևավորված արվեստի եզակի ձև, որի ընթացքում հայ ժողովուրդն ապրել է Հայկական լեռնաշխարհում։ Հայկական արվեստում գերիշխել են ճարտարապետությունն ու մանրանկարչությունը և դարեր շարունակ զարգացել են։ Հայկական արվեստը ներառում է քանդակ, որմնանկար, խճանկար, խեցեգործություն, մետաղից պատրաստված իրեր, փորագրություն և տեքստիլ, հատկապես հայկական գորգեր։

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Գրել ապրիլ ամսվա ամփոփումը, տեղադրել հղումները,

 գրել 

ա.ինչ թեմար ենք ուսումնասիրել

բ. գրել եզրակացություն այդ ժամանակաշրջանի մասին

Leave a comment