Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:  

Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։

Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։

Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում:
Մեղավոր եր հենց ինքը Ավին, քանի որ եթե ինքը հետևեր կանոններին չէր տուժի, իր արած քայլի պատճառով նա տուժվեց ու մարդ ամեն ինչ անելուց առաջ պետք է տասը չափի մեկը կտրի։