Հայոց պատմություն 9

Հայաստանի առաջին հանրապետություն․ դասարանական աշխատանք

Հարց 1. Երբ և ինչ պայմաններում ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր։

Հարց 2. Ինչ գիտեք մայիսյան հերոսամարտերի մասին։ Ինչպիսի նշանակություն ունեցան հայ ժողովրդի համար։
Մայիսյան հերոսամարտեր, 1918 թվականի հայ-թուրքական պատերազմ, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը, վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։

Հարց 3. Նշեք Հայաստանի առաջին հանրապետության վարչապետներին։ Ինչիպիսին էին ՀՀ․ զինանշանը դրոշը և օրհներգը։


Հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Դրոշը եռագույն էր՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։
Օրհներգը «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգն էր։ (Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։)

Հարց 4. Ինչպիսի ներքին և արտաքին խնդիրներ ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությունը իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում։
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

Հարց 5․ Ինչպես կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

Leave a comment