Հայոց պատմություն 9

Հոկտեմբերյան հեղաթոխությունը Ռուսաստանում

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։
    Հեղափոխությունը ղեկավարում էր բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը։ Այն տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով։ Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում։
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

    Սոցիալիզմ կամ ընկերվարություն, տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Կան սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը բնորոշում է բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի:

    Միապետությունը պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ Տարբերակվում են բացարձակ միապետական և սահմանադրական միապետական կարգեր։

     
  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

    Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905–1907 թվականների հեղափոխությամբ և խորացել՝ հանգեցնելով միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը և է՛լ ավելի խորացել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պառակտման ապոգեյը հանդիսացել է ամբողջ երկրի մասշտաբով ծավալվող անողոք պատերազմը սովետական և հակաբոլշևիկյան իշանությունների միջև
    Տարածքային փոփոխություններ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի անկախացում, Բեսարաբիայի բռնակցումը Ռումինիային, Բաթումի և Կարսի մարզերի փոխանցումը Թուրքիային։
  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Leave a comment