Կենսաբանություն 9

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Վիրուսները համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր, որովհետև նրանք կազմված չեն բջջից, բայց կազմված են որոշակի օրգանական նյութերից։Վիրուսների տեսակներ են մոզաիկ հիվանդության վիրուսը, գրիպը, ծաղիկը, պոլմերիլը և կարմրուկը։Վիրուսները կազմված են վիրիոնից, որը իր մեջ ներկայացնում է որոշակի ՌՆԹ և ԴՆԹ։ Կան նաև ավելի բարդ կառուցվածքով Վիրիոններ որոնք պատված են լիպիդային թաղանթ։Վիրուսները թափանցելով բջջի ցիտոպլազմա , բազմանում են բջջում, բազմանալով բջջի կորիզում կամ ցիտոպլազմայիում , վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ։Բակտերիոֆագերը դրանք վիրուսներ են , որոնք թափանցում են բակտերիաների մեջ, քայքայում և ոչնչացնում դրանց։ ֆագերին օգտագործում են Դիֆերիայի ր Խոլեռայի հիվանդությունների բուժման համար։ Բագտերիոֆագերից է աղիքի ցուպիկի ֆագը։

Վիրուսը  ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջներ ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարային վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը Վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության  ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք Վիրիոններից։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ Դնթ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն Սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Հայկական Հանրագիտարան

Վիրուսների էվոլուցիան ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ , որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։

COVID-19 համավարակ

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ։

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին]։Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում

Գրականություն 9

Մխիթարյանների հանրահայտ ըմպելիքը՝ մխիթարին

Մխիթարին , Վիեննայի Մխիթարյան միաբանության վանականների կողմից պատրաստվող անուշաբույր լիկյոր։ Բաղադրատոմսը գաղտնի է պահվում։
Մխիթարինի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1680 թ. մատյանում։ Նախքան ավելի մեծ ծավալի արտադրության անցնելը այն արտադրվել է Հունաստանի Մեթոն քաղաքում (1701-1715), Վենետիկում (1717-1773), Տրիեստում (1773-1810) և Վիեննայում (1811 թ-ից)։ 1889 թ. խմիչքը սկսեց արտադրվել որպես առաջին կարգի լիկյոր։Ի սզբանե խմիչքը պատրաստվել է միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու կողմից և հետագայում փոխանցվել վանականների միջոցով։Մխիթարինը վաճառվում է Մխիթարյան միաբանությանը կից խանութում, մի շարք բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում։

«Միթարինը հայտնի է բուժիչ հատկություններով, այն պատրաստվում է էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերից, արմատներից և համեմունքներից` առանց քիմիական հավելումների։ Երկար ժամանակ Մխիթարինը վաճառվել է և վաճառատներում, և որպես դեղ` դեղատներում: Բայց 1980-ականներին Մխիթարյանները ստիպված եղան ընտրել երկուսից մեկը, քանի որ հարկերի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»: