Աշխարհագրություն 9

Անտառային ռեսուրսներ

Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները: Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):

Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից, որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում է հեղեղների ուժգնությունը, նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը: Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով, որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:

Երկրագնդի ցամաքային բուսազանգվածի ծավալն ունի հետևյալ կառուցվածքը

Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն անտառներ:

Արևադրաձային անտառներն էլ իրենց հերթին բաժանվում են խոնավ ու չոր անտառների: Արևադարձային խոնավ անտառները գտվում են այն վայրերում, որտեղ անձրևները հաճախակի բնույթ են կրում, իսկ չոր անտառները կարելի է հանդիպել այն շրջաններում, որտեղ անձրևները սեզոնային են:

Արևադարձային խոնավ անտառները մշտադալար են: Լայնատերև ծառերի սաղարթները դիպչում են մեկը մյուսին՝ կազմելով փակ ծածկ, որը հուսալիորեն պաշտպանում է արևի ճառագայթներից՝ ստեղծելով հուսալի և հարուստ ապրելավայր բազմաթիվ տեսակների համար: Գոյություն ունեն բազբատեսակ խոնավ անտառներ: Արևադարձային խոնավ անտառները աչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգ տարատեսակությամբ: Ծածկելով Երկրի հողային մակերևույթի ընդամենը 5%-ը՝ նրանք աշխարհի բուսական ու կենդանական տեսակների՝ առնվազն 50%-ի բնակավայր են:

Արևադարձային չոր անտառների բուսածածկը ավելի նոսր է, տարվա ամենաչոր եղանակին բացառված չէ տերևաթափը: Այս անտառները նույնպես հարուստ են բազբատեսակ կենդանիներով ու բույսերով, բայց ոչ խոնավ անտառների չափ:

Բարեխառն անտառները տարածվում են բարեխառն լայնություններում: Այս անտառները չափազանց օգտակար են մարդկանց համար: Նրանք պահպանում են գետերի ավազանները և պաշտպանում են ջրհեղեղներից: Դա հատկապես կարևոր է Ասիայի համար: Հնդկաստանի՝ հեղեղից վտանգված տարածքները 1960-1990 թթ. ընթացքում անտառազրկման պատճառով 25 մլն հա-ից հասան 40 մլն հա-ի: Թեև բարեխառն անտառների կենսաբազմազանության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղ հանգրվանում են բազմաթիվ հազվագյո