Գրականություն 9 · Uncategorized

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Ս. Հովհաննես Ոսկեբերան վանք, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հյուսիս-արևելք, Մայրագոմ լեռան ստորոտին՝ սարավանդի վրա:

Ըստ XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցու, հիմնադրել է 1022-ին Բյուզանդական կայսրությունից իր երկրի փոխարեն Սեբաստիան և նրա շրջակայքը ստացած Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի որդի Ատոմը: Վանքում հաստատվել են Ս. Վարագավանքից իրենց գույքով և մատենադարանով այստեղ տեղափոխված միաբանները: 

Սեբաստիայի Ս.Նշան վանքում են պահվել Սենեքերիմ-Հովհաննեսի գահը և Վարագա Սուրբ Խաչը, որի անունով էլ կոչվել է նորակառույց վանքը:

Սեբաստիայի Ս.Նշան վանքի Ս. Աստվածածին եկեղեցու (XI դ. 1-ին կես) հորինվածքի համար նախատիպ է ծառայել Վարագավանքի՝ ՍենեքերիմՀովհաննեսի կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին: Քառակուսի հատակագծով քառախորան գմբեթավոր կառույց է, խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշերով, որոնցից արլ-ից մուտք է բացվում դեպի ավանդատները: Նրան կից Ս. Նշան եկեղեցին (XI դ., օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը) ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Խորանի երկու կողմերում մատուռ-ավանդատներն են՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին: Եկեղեցու ներսակողմը, պատերի բարձրության կիսով չափ, երեսպատված է Քյոթահիայի (Կուտինա) հախճասալերով: Արտաքին ճակատներում ագուցված են խաչքարեր: Արմ. ճակատին կից գավիթը ծառայել է որպես վանքի առաջնորդների ու միաբանների տապանատուն: Վանքի երրորդ՝ Ս. Կարապետ եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ որպես մատուռ: 1025-ին վախճանված Սենեքերիմ-Հովհաննեսի աճյունը և Վարագա Սուրբ Խաչը նրա որդիները տեղափոխել են Վարագավանք՝

Սեբաստիայի Ս.Նշան վանքում թողնելով Ս. Խաչի մասունքը: 1026-ին վանք են տեղափոխել Հովհան Ոսկեբերանի մարմարե տապանաքարը, որից հետո

Սեբաստիայի Ս.Նշան վանքը ստացել է իր երկրորդ՝ Ս. Հովհաննես Ոսկեբերան անվանումը: 1058-ին վանքի գերեզմանոցում է ամփոփվել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի դին:

1178-ին վանահայր Պսակ եպիսկոպոսը մասնակցել է Հռոմկլայի ժողովին: 1198-ին Տարսոնում, Կիլիկիայի Հայկական թագավորության հռչակման և Լևոն Բ իշխանապետին Հայոց թագավոր օծելու տոնահանդեսին մասնակցել է Սեբաստիայի Ս.Նշան վանքի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսը, որը 1203-ին Իկոնիայի սուլթանի հովանավորությամբ իր են կաթողիկոս է հռչակել և աթոռը հաստատել Սեբաստիայի Ս.Նշան վանքում: Անանիա հակաթոռ կաթողիկոսը 1207-ին վախճանվել է և թաղվել վանքի Ս. Նշան եկեղեցու կողքին:

1317-ին վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մերժել է ընդունել Ադանայի ժողովի կաթոլիկամետ որոշումները, 1320-ին Կիլիկիայի հայոց Օշին Ա թագավորից ստացել է արքունի մատենադարանում պահվող կիսավարտ Ավետարան, որը նրա պատվերով ավարտել է Սարգիս Պիծակը:

1387-ին, Բուրհանադին ամիրայի հավատուրացման պահանջը մերժելով, նահատակվել է վանահայր Ստեփանոսը, իսկ վանքը կողոպտվել է. հափշտակել են սպասքը, խաչերը, գրքերը: XV դ. վանքը եղել է գրչության կենտրոն: 1533-ին, մերժելով հավատուրացումը, ողջակիզմամբ նահատակվել է վանքի միաբան Հայրապետ աբեղան, 1534-ին, քարկոծմամբ՝ Թադևոս քահանան:

Քիմիա 9

Նախագիծ “Սպիտակուցների դերը մեր օրգանիզմում”

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին:

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ[Ն), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում։

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մ



Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: