Հայոց պատմություն 9

Հայաստանի անկախության վերականգնումը

Անկախության համար մղվող պայքարը գլխավորեց Բագրատունու տոհմը։

862թ․ Աշոտ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը։ Հայրենիք վերադարձան Բուղայի կողմից գերեվարած հայ իշխանները։ Աշոտ բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն Արծրունյաց, Սյունյաց, Արցախի և այլ նախարարների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա։ Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ։ Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը։ Նա մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նա Վանադի իշխանների գավառը միացրեց իր պետությանը և ամրապնդեց կապերը վրացիների և աղվանների հետ:

869 թ․ հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը։

Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Այդ փաստը խիստ անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ ուղարկել և արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ը։

885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով (885-890թթ.)։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոտ Գևորգ Գառնեցին։

Աշոտ I-ը ճնշեց Վանանդի իշխանների ապսամբությունը և նրանց գավառը՝ Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ I-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքի՝ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։

Leave a comment