Գրականություն 9

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը նրա մասին է թե ինչպես է  Ամպրոպից հետո  բնությունը գեղեցկանում երկինքն ավելի կապույտ է լինում,  խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ  կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով:  Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև:

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով բանաստեղծության գլխավոր իմաստը այն է որ դժվար տխուր ու վատ օրերից հետո հաջորդում է լավը ու ուրախը։ իսկ այդ դժվարությունները քեզ դարձնում են ավելի ուժեղ և ինքդ քեզ հասկացող։