Ֆիզիկա 9

Ռադիոակտիվության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու վրա

Մեր մոլորակը համարվում է կենդանի օրգանիզմ, այն մահացած չէ և նրա խորքում կատարվում է տեկտոնական, ֆիզիկական և քիմիական բազմատիվ պրոցեսներ: Մոլորակի առաջացման ժամանակից նրա կազմի մեջ միասին տեղադրվել են նաև ռադիոակտիվ էլեմենտներ, որոնք իրենց խիստ դերն են կատարվում մեր մոլորակի ընդերքում և մակերևույթում կատարված երևույթների վրա:

Ռադիոակտիվությունը դա ատոմի ինքնակամ տրոհման երևույթն է, որի ժամանակ անջատվում է որոշակի ռադիակտիվ էներգիա և ալֆա կամ բետտա կամ գամմա ճառագայթ: Մարդկանց վրա ռադիոակտիվության վնասակար ազդեցությունը հետաքրքրել է դեռ վաղուց: Ռադիոակտիվության երևույթի հայտնագորցումից հետո առաջին հերթին բացահայտվել են նրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի  և մարդու վրա: Այսպես 1895թ. Ռենգենի օգնական Գռուբենը ինչպես նաև Մարիա Կյուրին ռենգենյան ճառագայթի ուսումնասիրման ժամանակ ստացել էր ձեռքի և մարմնի ուժեղ վնասվածքներ: Ներկայումս գիտական  աշխարհում բավականին մեծ հետաքրություն է ներկայացնում մարդու օրգանիզմի վրա ռադիոակտիվության բացասական ազդեցությունը: ՈՒսումնասիրությունները ցույց տվեցին, որ ատոմակայաններից` որոնց թիվը ներկաըիս աշխարհում անցնում է 200ից, ավելի քիչ բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, քան մարդու և շրջակա միջավայրի այլ պրոցեսները`  ինչպես օրինակ ածուխի օգտագործումը կենցախում, օդային տրանսպորտից օգտվելը, հերմետիկ բնակարաններում ապրելը և այլն:

Մեր մոլորակի բնակչության  95%-ի մոտ ճառագայթման դոզան մեկ տարվա ընդացքում հասնում է 0.3-0.6 միլիզիվերտ: Ճառագայթման այդ չափը ներկայումս մեր մոլորակի համար համարվում է նորմալ, չնայած այն բանի, որ մոլորակի բնակչության 5%-ը ստանում է նորմալից մի քանի տասնյակ անգամ ավելի շատ ռադիոակտիվություն: Օրինակ Բրազիլիայի Պասուս-Դի-Կալդաս քաղաքի հյուսիսային մասում որոշակի բարձրադիր տեղամասում 1 տարվա ընդացքում բնակչություննը ստանում է 500 միլիզիվերտ, այսինքն  նորմայից 250 անգամ շատ, որի համար այդ տեղամասը համարվում է ոչ բնակելի: Սակայն նրանից 600կմ հեռավորության վրա  Մերձծովյան շրջանում մարդիկ ստանում են 400միլիզիվերտ  ռադիոակտիվությունև նրանց համար դա համարվում է նորմալ: Բացի վերոհիշյալից Գուարապարի տեղամասում է, որտեղ բնակվում է 1900մարդ, ճառագայթման դոզան 1տարում կազմում Է 175 միլիզիվերտ: Իսկ Հնդկաստանի Տամիլանդ քաղաքում,  որտեղ ապրում է 70.000 մարդ ճառագայթման դոզան կազմում Է 200 միլիզիվերտ, որը 400 անգամ ավելի է նորմայից: Այդ տարածքները ռադիոակտիվության տեսակետից մեր մոլորակի համար համարվում են թեժ զոնաներ :  Թեժ զոնա է համարվում նաև մեր  հարևան Իրանի հանրապետության Ռամսեր քաղաքը, որտեղ ճառագայթման դոզան կազմում է  տարեկան 400 միլիզիվերտ: Հայաստանի տարածքը ռադիոակտիվ ճառագայթման տեսանկյունից մտնում է նորմալ զոնայի մեջ:  Աշխարհի   տեսակետից   ակտիվ երկրների թվին են պատկանում Ֆրանսիան, Նիգերիան և Մադասկարը:       
Պարզված է, որ մարդու օրգանմիզմի ճարագայթումը հիմնականում տեղի է ունենում   222 Rn էմանացիայի օգնությամբ, որը 7.5 անգամ ծանր է օդից, բնության մեջ հանդես է գալիս մի քանի իզոտոպերի ձևով,և մարդու ճառագայթման մոտ 75%-ը տեղի է ունենում  222Rn  իզոտոպիօգնությամբ: Ռադիոակտիվ տրոհման երևույթի վրա չի կարող ազդել որևէ արտաքին պրոցես` ճնշում, ջերմաստիճան, խտություն և այլ: Ճառագայթային հիվանդուտյունները առաջանում են իոնիզացվող ճառագայթի ազդեցությամբ և կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով`ճառագայթման տեսակով, տևողությամբ, ծավալով: