Հայոց պատմություն 9

Աշոտ II Սմբատ I

83-87 էջ

  1. Երբ է գահակալել Սմբատ I-ը 
    Աշոտ I ի մահից հետո գահակալեց նրա որդին Սմբատ I-ը (890-914) թթ․
  2. Ինչ քայլել ձեռնարկեց Սմբատ Iը թագավորության ամրապնդման համար
    Սմբատը ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությունը միացրեց տայք, Սարոն, Աղձնիք, Բարձի Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը։
  3. Ներկայացրեք հայ Բյուզանդական և հայ արաբական հարաբերություննեը Սմբատ I ի օրոք 
    893 թ․ Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։
    Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությանը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը, ապա ավիրված Դվինը։
  4. Ինչու Գագիկ Արծրունին պայքարի դուրս եկավ Սմբատ I ի դեմ. Նշեք այդ հակամարտության հետևանքները Հայաստանի համար
    X դ․ սկզբին Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի նախարարական տների միջև վեճ էր ծագել Նախճավան գավառի պատկանելիություն շուրջ։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց նախարարների․ Նախճավանը հանձնվեց Սյունիքին։ Օգտվելով առիթից՝ 908թ․ Յուսուֆը թագ ուղղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցավ ճակատամարտսմբատի բանակն անհաջողություն կրեց։
  5. Ով էր Աշոտ Երկաթը, ինչպես նա կարողացավ հաղթել Արաբներին, Երբ նա ճանաչվեց Շահնշահ
    Աշոտ -ը Սմբատի որդին է ում քաջության համար ժաղավուրդը կոչեց Երկաթ։ Ատրպատականի ամիրայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը տևեց մեկ տասնամյակից ավելի։ Աշոտի շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ, վերակազմվեց բանակը։ 922թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա) հայոց, Վրաց և Աղվանից։
  6. Ներկայացրեք Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի արդյունքները։ բնութագրեք Աշոտ Երկաթին 
    Կապույտ բերդի անկումից հետո արաբներն սկսեցին ավերել երկիրը։ Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց նորաստեղծ պետականությունը պահպանելու համար։ Պայքարի գլուխ անցավ Սմբատի որդին՝ Աշոտ II–ը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914–928)։ Ատրպատականի ամիրայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը տևեց մեկ տասնամյակից ավելի։ Աշոտի շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ, վերակազմվեց բանակը։
    Նա եղել է խիզախ, որովհետև այդ ժամանակ հայաստանը գտնվում էր վատ վիճակում և նա կառավարեց երկիրը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել է և հետ շպրտել բյուզանդական զորքերին։

Leave a comment