Հայոց պատմություն 9

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Քրիստոսից առաջ III-II հազարամյակներում մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել տարբեր մանր պետությունների։ Ք․ ա․ I հազարամյակի սկզբին մեր երկիրը անցնում է նոր պատմական ժամանակաշրջանի՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Ք․ ա․ IV դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու պետություններ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։
Մեծ Հայքը ուներ 300 հազար քառ․կմ․ տարածք, որը իր հերթին բաժանվում էր 15 նահանգների, իսկ 15 նահանգները 191 գավառներում։15 նահանգներն էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան(Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր նահանգը(աշխարհը), Այրարատն էր այնտեղ են գտնվել, Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը․ Երևան, Անի, Կարս, Արտաշատ, Դվին, Արմավիր, Վաղարշապատ։
Փոքր Հայքը գտնվում էր Մեծ Հայքից արևմուտք նրանք իրարից բաժանվում էին արևմտյան Եփրատ գետով։ Փոքր Հայքի տարածքը ուներ 80.000 քառ․ կմ․ տարածք։ Հայկական լեռնաշխարհից դուրս Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին XI-XIV րդ դարերում հայերը ստեղծեցին իրենց պետությունը որը կոչվում էր Կիլիկիա որը ուներ 50.000 քառ․ կմ․ տարածք ներկայիս ՀՀ-ն ունի 29.8 հազ քառ․ կմ․ տարածք։ Որը իր մեջ չի ներառում Մեծ Հայքի ոչ մի նահանգ ամբողջապես։ ՀՀ կազմում տարածքներ կան Սյունիքից և Այրարատից ավելի քիչ՝ Գուգարքից և Ուտիքից։ ԼՂՀ-ն զբաղեցնում էր 12,5 հազար քառ․ կմ․ տարածք։

Leave a comment