Uncategorized

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կարդա՛ Ագուտագավայի ,,Գորտը,, պատմվածքը, կատարի՛ր առաջադրանքները: 

Առաջադրանքներ

1.Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:- Ես այս տարբերակն եմ ճիշտ համարում և կարծում եմ որ պատմվածքը էգոիստ մարդկանց մասին է ովքեր կարծում են որ աշխարհում ամեն բան ստեղծված է իրենց համար:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձի դերը անհրաժեշտ է, որովհետև գորտերից մեկը կարծում էր, որ եթե օձերը չլինեին նրանք անսահմանորեն կբազմանային ու լճակում տեղ չէր լինի բոլորի համար։

Uncategorized

Տնային աշխատանք

1. Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան-Ժամանակի մեքենան մարկանց անհրաժեշտ է որպեսզի կարողանան ավ օրերը կամ տարիները հետ բերեն կարողանան իրենց արած սխալները գիտակցելով ուղեն:
Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան:

2. Պատմությունը  շարունակի՛ր :

Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: Բոլորը վախը սրտներում նստել էին: Մի որոշ ժամանակ անց հանգստացան և հասկացան որ ամեն բան նորմալ է: Սակայն ուղևորներից մեկը ամրագոտին լավ չէր ամրացրել և տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ: Ուղևորը կամաց-կամաց բարձրանում էր տիեզերանավի վերևը բոլորը խուճապի մատնվեցին բայց արդեն պարզ դարձավ որ նրանք տիեզերքում են: Տղան մի կերպ կարողացավ տեղը նստել և ամրագտին ամրացնել: Եվ ուղևորները ուրախությունից սկեցին ծափահարել և գոռալ , չէ որ նրանք այդ պահին շատ են սպասել և երկար չարչարանք են տարել:Տեսախցիկով նկարեցին այդ ամենը և շտապեցին վերադառնալ երկիր: Տիեզերանավի բոլոր կողմերից կային տեսախցիկներ և նրանց հարազատները և նրանց գործընկերները կարղանում էին հետևել նրանց գործընթացին: Նրանց անձնակազմը շատ ուրախացավ և անհամբեր սպասում էին նրանց վերադարձին: Վերջապես նրանք հասան երկիր և այդ մասին իմացան ողջ աշխարհը:

Uncategorized

Դասարանական աշխատանք

Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:
Վարժ. 1. Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթե դարպաս
մետաքսե թաշկինակ
լեռնային գոտի
ծովային կենդանի

Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն  չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն:
Վարժ. 2 Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝

փարթամ-ավելի փարթամ, ամենափարթամը

ծանր-ավելի ծանր է,ամենածանրը

խոշոր-խոշորագույն:

Վարժ. 3 Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել:

անբան Հուռի-ալարկոտ, ծույլ

աքիլլեսյան գարշապար-Խոցելի տեղ

հին երգը երգել-Վաղուց հայտնի շատ կրկնված ու հետաքրքրությունը կորցրած երգը երգել


Վարժ. 4 Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝

դյութել,

ընկեր,

բաղձանք,

թախիծ,

հնչյուն,

մայր:

Վարժ. 5Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:
…… պալատում նստել էր …… Չինգիզ խանը…… գահույքի վրա՝ զառամած գլուխը ….. մազերի տակ, ինչպես …… ձյուների տակ  Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ….. մարմնով նա փռվել էր գահույքին: …..հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող ………. ձայնը մարել էր: