Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Ռեյ Բրեդբերիի ,,Գիշերային հանդիպում,, պատմվածքը: 

1. Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ 

Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, 

մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, 

որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին 

թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, 

ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր 

միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ 

Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, 

Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Գրավոր շարադրի՛ր մտքերդ՝ Ինչի՞ է նման ժամանակը, նրա ձայնը… Ժամանակը շոշափելը այստեղ օգտագործված էր փոխաբերական իմաստով և իրականում ժամանակը շոշափեն հնարավոր չէ: Եվ եթե մարդը անհամբեր սպասում է և հաշվում է րոպեները ժամանակը ավելի երկար կթվա:
2. Մեկնաբանի՛ր միտքը , համաձա՞յն ես արտահայտած գաղափարի հետ:

Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, թեկուզ սրտի խորքում վախ կար։

Թույլ մարդիկ են իրենց մոտ զենք պահում և կարծում են որ նրանց միայն զենքը կոգնի, իսկ ուժեղ մարդիկ իրենց խնդիրները միշտ իրենց խոսքով և գաղափարով են լուծում:

3. Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։    Իսկ ի՞նչն է կարևոր…

Ամենակարևորներից մեկը այն է որ մարդ ունենա կամքի ուժ և չկոտրվի:

4.Մեկնաբանի՛ր այս միտքը ՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ վախեցիր:

Այս միտքը ուզում է ասի որ ժամանակից շուտ կանխագուշակումներ մի արա, մի վախեցիր և մի կոտրվիր:

5.Կարդա՛ լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը, ո՞ր միտքը կառանձնացնես: Մեկնաբանիր այդ միտքը:

 Ծեր մարդու համար միջավայրը փոխելը շատ կարևոր է։ Ջահելները նրա հետ խոսելու հավես չունեն, ուրիշ ծերուկները նրան ձանձրացնում են։ 

Այս միտքը ուզում է ասել որ ծեր մարդիկ շուտ են հոգնում նույն միջավայրից և նրանց համար շատ կարևոր միջավայրը փոխելը: Իսկ ջահելների համար հետաքրքիր չէ ծերունիների հետ խոսելը իսկ ուրիշ ծերուկները նրան ձանձրացնում են:

Uncategorized

Սիրելի սովորողներ, ստորև գրվածը տեղադրել բլոգում, յուրաքանչյուր առաջադրանքի դիմաս տեղադրել ձեր բլոգի համապատասխան հղումը, այս աշխատանքը ուղարկել մինչր դեկտեմբերի 1-ը:

Նոյեմբերի 1-7-ը

Առաջադրանք 1-https://elenavetisyan.wordpress.com/2021/11/08/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/

Նոյեմբերի 8-14-ը

Առաջադրանք 1-https://elenavetisyan.wordpress.com/

Առաջադրանք 2-https://elenavetisyan.wordpress.com/

Նոյեմբերի 15-21-ը

Առաջադրանք 1-https://elenavetisyan.wordpress.com/
Առաջադրանք 2-https://elenavetisyan.wordpress.com

Թարգմանական աշխատանք-https://elenavetisyan.wordpress.com//

Հետազոտական աշխատանք

Ուսումնական ճամփորդության պատում-https://elenavetisyan.wordpress.com/

Կես Էջի սահմանում գրում եք ինչ թեմաներ եք այս ամիս ուսումնասիրել

Այս ամիս ուսումնասիրել ենք Բյուզանդիան և Վիկինգների դարաշրջանը: 

Գնահատում այս ամսվա աշխատանքը

Ես այս ամիս ինձ կգնահատեմ 8 քանի որ ունեի մի փոքր թերություններ և կփորձեմ այդ թերությունները ուղել:

Uncategorized

Ծածկասերմ բույսերի կառուցվածքը

Ծածկասերմ բույսերի արմատները և ընձյուղները անվանում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են սնուցման, աճման, զարգացման և շնչառության համար: Տերևների և ցողունների ձևը և կառուցվածքը բարդ է և բազմազան: Տերևները առաջանում են ցողունի վրա, տերևները լինում են պարզ և բարդ: Ցողումի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ՝ տերևներ առաջացնող և գեներատիվ՝ ծաղիկներ առաջացնող: Բողբոջը ապագա ընձյուղի սաղմն է: Գարնանը այդ բողբոջներից առաջանում են նոր ընձյուղներ:Արմատային համակարգը լինում է առանցքային և փնջաձև, իսկ արմատները լինում են գլխավոր, հավելայն և կողմային: Արմատների միջոցով բույսը հողից ստանում է բույս և հանքային աղեր:Ծաղկավոր բույսերի հիմնական հատկանիշը ծաղիկն է: Ծաղկի ցողունային մասը կազմված է ծաղկակոթից և ծաղկակալից, իսկ տերևայինը՝ բաժակաթեևեիկից, պսակաթերթիկից, առէջներից և վարսանդից: Առէջները և վարսանդը ծաղկի գլխավոր մասերն են:Պտուղներն առաջանում են ծաղիկներից, որոնց մեջ հասունանում են սերմերը: Ծաղիկը պտուղը և սերմը բույսի գեներատիվ օրգաններն են: