Uncategorized

Ծածկասերմ բույսերի կառուցվածքը

Ծածկասերմ բույսերի արմատները և ընձյուղները անվանում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են սնուցման, աճման, զարգացման և շնչառության համար: Տերևների և ցողունների ձևը և կառուցվածքը բարդ է և բազմազան: Տերևները առաջանում են ցողունի վրա, տերևները լինում են պարզ և բարդ: Ցողումի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ՝ տերևներ առաջացնող և գեներատիվ՝ ծաղիկներ առաջացնող: Բողբոջը ապագա ընձյուղի սաղմն է: Գարնանը այդ բողբոջներից առաջանում են նոր ընձյուղներ:Արմատային համակարգը լինում է առանցքային և փնջաձև, իսկ արմատները լինում են գլխավոր, հավելայն և կողմային: Արմատների միջոցով բույսը հողից ստանում է բույս և հանքային աղեր:Ծաղկավոր բույսերի հիմնական հատկանիշը ծաղիկն է: Ծաղկի ցողունային մասը կազմված է ծաղկակոթից և ծաղկակալից, իսկ տերևայինը՝ բաժակաթեևեիկից, պսակաթերթիկից, առէջներից և վարսանդից: Առէջները և վարսանդը ծաղկի գլխավոր մասերն են:Պտուղներն առաջանում են ծաղիկներից, որոնց մեջ հասունանում են սերմերը: Ծաղիկը պտուղը և սերմը բույսի գեներատիվ օրգաններն են:

Leave a comment