Uncategorized

Մերկասերմերի բազմացումը

Մերկասերմերը բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝  մայրի,  նոճի,  փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսեր ին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։

Մերկասերմերը բացառապես ցամաքային հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ են: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, տերևներ: Բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են՝ ծառեր, հազվադեպ թփեր: Փշատերև պույսեր են՝ եղևնին,սոճին,կվենին,մայրին, գիհին,նոճին: Մերկասերմ բույսերի բնափայտը թանկարժեք հումք է արդյունաբերության տարբեր բնագավարնների համար: Եղևնուց փայտից թուղթ են ստանում, սոճուց՝ շինանյութ: Սոճիներեը և եղևնիները, ինչպես նաև մյուս փշատերև տեսակներն անջատում են յուրահատուկ մանրեասպան ցնդող նյութեր՝ որոնք կոչվում են ֆիտոնցիդններ:

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք արական և իգական կոներ։  Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են արական գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են իգական գամետները՝  սերմնաբողբոջները:

Արական կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են իգական սերմնաբողբոջները: Արական գամետների տեղափոխումը իգական ռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո իգական  կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

Leave a comment