Uncategorized

Նռենի նախագիծ

Pomegranate03 edit.jpg

Պտուղը խոշոր, գնդաձև է հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձրություններում) և այլն։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ։Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին ԱսիայումՀարավային ԿովկասումԻրանումԱֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է Սյունիքի (ՄեղրիԳորիս) և Լոռու (ԱլավերդիԱխթալա) մարզերում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Leave a comment