Uncategorized

Տնայի աշխատանք

Նոյեմբերի 22-26

  • Մերկասերմերի կառուցվածքը,

Մերկասերմերի կառուցվածքը

Սերմնավոր բույսերի շարքին են դասվում մերկասերմերը և ծածկասերմերը:

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին:

Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են` ծառեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամμ, ինչպես ծաղկավոր բույսերում: Ջրի գոլորշիացումը փոքր ացնելու համար տերևները վերածվել են փշերի:

Բոլոր փշատերևայինների մոտ առաջանում է խեժ: Խեժի անջատումն, անկասկած, օգտավետ է ծառի համար, քանի որ այն վերականգնում է բնի վնասված մասերը: 

1.Որ բույսերն են կոչվում մերկասերմ:

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով:

2.Մերկասերմ բույսերից որոնք են օգտագործվում բժշկության մեջ:

3. Ինչպես են բազմանում մերկասերմ բույսերը:

Կրթական

Տեղափոխվելով Մոզամբիկի արևելյան ափ, կծանոթանաք Պասկուալի՝«Սիրիր օվկիանոսները» կազմակերպության աշխատակիցի հետ, որը տեղի Գինջատա գյուղի բնակիչներին լողի և օվկիանոսների մասին դասեր է տալիս։ Այս վայրը հայտնի է հայտնի է ջրհեղեղներով և խեղդվողների քանակով: Տեղաբնակների համար օվկիանոսն ապրուստի միջոցն է, բայց նաև վտանգավոր վայր, քանի որ ոչ ոք նրանց լողալ չի սովորեցնում։

Պատկերներ

Իմ տպավորությունները

Իմ կարծիքով հետաքրքիր էր ֆիլմը: Շատ գեղեցիկ էր նկարած: Եվ ես այս դիտելուց շատ կցանկանաի հայտնվել այնտեղ կտրվել համացանցից և մեկ օր ապրել իրենց կյանքով:

Leave a comment