Uncategorized

Տնային աշխատանք

  • Ընտրի՛ր նկարներից մեկը:
  • Նկարի արտահայտած բովանդակության վերաբերյալ գրի՛ր շարադրություն կամ պատմություն: 
  • Վերնագրի՛ր աշխատանքդ:

Մտքի կառավարում

Նկարում աղջիկը ցույց է տալիս, որ ինչ որ գործ ձեռնակրելուց առաջ պետք է ծանրութեթև անել, խոսելուց առաջ պետք է լավ մտածել, որպեսզի չվիրավորել դիմացինին, ինչ որ մեկի հետ գործնական հարաբերություն ստեղծելու համար պետք է յոթը չափել մեկը կտրել:

Uncategorized

Դասարանական աշխատանք

Գրաբար

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

 – Զի տացես յուս զբեռն իմ:

Բառարան

ի միում աւուրց – մի օր

ծեր ոմն – մի ծերունի, մի ծեր մարդ

հատեալ – կտրած, կտրելով

յանտառէ – անտառից

յուս – ուսին

բերէր – բերում էր

այլ – այստեղ` և

պարտասեալ – հոգնած, հոգնելով

զճանապարհայն – ճանապարհին

հարկեցաւ – հարկադրվեց, ստիպված եղավ

երկիր – այստեղ` գետին

յերկիր – գետնին

յօգնութիւն – օգնության, օգնության համար, օգնելու

կարդալ – կանչել

զՄահ – Մահին

յանդիման եկն – դիմացից եկավ, ընդառաջ եկավ

եհարց – հարցրեց

ցնա – նրան

եթէ – այստեղ` թե

առ ի՞նչ – ինչի՞ համար

կոչէր – կանչում էր

զնա – նրան

յայնժամ – այդ ժամանակ

զահի հարեալ – ահաբեկված, ահաբեկվելով

պատասխանի ետ – պատասխան տվեց, պատասխանեց

տացես – տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:

Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.

բարձեալ, բարձեալ յուս իւր, զբեռն իւր, երեւեցաւ, ասէ, զբեռն իմ:

բարձեալ-բարձել,

բարձեալ յուս իւր-բարձել իր ուսին,

զբեռն իւր-իր բեռն,

երեւեցաւ-երևաց,

ասէ-ասեց,

զբեռն իմ-իմ բեռը:

Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.

Ի՞նչ արեց հոգնած ծերը- ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն:

Ի՞նչ հարցրեց ՄահըԻնչի համար կանչեց նա-Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: :

Ի՞նչ պատասխանեց ծերունին-Զի տացես յուս զբեռն իմ:

Աշխարհաբար դարձրու առակը:

Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի…

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակի համար նոր վերնագիր մտածիր:

Uncategorized

Թարգմանություն

Մահացու միկրոբ
Այնուամենայնիվ, նոր տվյալները հաստատում են Ջոնսի վարկածը։ Նրա նկարագրած աղետալի հետևանքները կարող էին պայմանավորված լինել մալարիայի արևադարձային ձևի Եվրոպա ներմուծմամբ, որի նկատմամբ հռոմեացիները անձեռնմխելիություն չունեին: Այն առաջացնող Plasmodium Falciparum միկրոօրգանիզմն է պատճառը

մինչ օրս ամենամահաբեր վարակը.Ամեն տարի դրանից մահանում է մոտ 3 միլիոն մարդ։ Այս միկրոբը նախընտրում է արևադարձային կլիման և առավել տարածված է Աֆրիկայում:

ԱՄՆ-ի Մերիլեյդի համալսարանից դոկտոր Սառա Տիշկովը գտել է գենետիկական ապացույցներ Աֆրիկայից Եվրոպայում Plasmodium Falciparum-ի համեմատաբար վերջերս ներմուծման համար՝ մինչև մ.թ. 400 թվականը, բայց ոչ ավելի վաղ մ.թ.ա. Նա կարծում է, որ դրա մեղավորն առևտրի զարգացումն է. միկրոբը Իտալիա է ժամանել մալարիայի մոծակների հետ՝ Միջերկրական ծովով հատող առևտրային նավերով:

Պեղումներ. Լուգնանոյի հռոմեական վիլլայի գերեզմանոցում հայտնաբերվել է 47 նորածնի աճյուն: Հողի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բոլորը թաղվել են մեկ ամսվա ընթացքում մոտ 450 գ-ում, թվում է, թե այդ վայրերը լուրջ համաճարակ են ստացել։