Uncategorized

Նախագիծ Կարմիր ծով

Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ – Էլ – Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65% – 4,3%: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը:Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն

Uncategorized

Թարգմանություն Նախագիծ

Բիլոկո

10 Африканских мифов и легенд

Բիլոկոն սատանայական, գաճաճ արարածներ են, որոնք, ենթադրաբար, թափառում են Զաիրի կենտրոնական անձրևային անտառների ցածրադիր շրջաններում: Ըստ լեգենդների՝ այս արարածները նախնիների անհանգիստ ոգիներ են, ովքեր դեռ ոխ են պահում ողջերի աշխարհի դեմ: Նրանք նախանձով պահպանում են անտառներն ու դրանցում ապրող կենդանի արարածները այն ծառերի փոսերից, որոնցում նրանք թաքնվում են։ Կանայք նրանց տեսնելուց կորցնում են գիտակցությունը, և միայն ամենահամարձակ որսորդները կարող են մտնել այս անտառներ և գոյատևել: Բացի իրենց զզվելի տեսքից. նրանք չունեն մազեր, ունեն երկար սուր ճանկեր, ատամնավոր բերաններ, որոնք կարող են այնքան լայն բացվել, որ կուլ գան մարդուն, նրանք նաև հակված են հմայելու և ուտելու բոլոր նրանց, ովքեր ընկնում են իրենց կախարդանքի տակ։

Զամբեզի գետի Աստվածը

10 Африканских мифов и легенд

Զամբեզի գետի լեգենդար աստվածը կամ Նյամինյամին վիշապանման արարած է, որը ըստ լեգենդի ղեկավարում է երկրի վրա ողջ կյանքը և հզոր Զամբեզի գետը, որը չորրորդ ամենամեծ գետային համակարգն է Աֆրիկյան մայրցամաքում: Ըստ լեգենդներից մեկի՝ Կարիբա ամբարտակի նախագիծը (սկսվել է 1956 թվականին) ցնցել է Բատոնգա ժողովրդի խաղաղ գոյությունը, որը հարյուրավոր տարիներ ապրել է Զամբեզի հովտում։ Երբ խնդրեցին տեղափոխվել, Բաթոնգի բնակիչները վստահ էին, որ Նյամի-Նամին թույլ չի տա ամբարտակի կառուցումը: Շինարարության մեկնարկից գրեթե մեկ տարի անց սաստիկ ջրհեղեղ եղավ, որը մի քանի բանվորների կյանք խլեց և ավերեց մասնակի կառուցված ամբարտակը։ Երեք օր շարունակ զոհերի հարազատները սպասում էին, որ կհայտնաբերվեն նրանց մարմինները։ Ի վերջո, ցեղի մեծերն ասացին, որ միայն զոհաբերությունը կարող է ընտելացնել Նամի-Նամիի զայրույթը, ուստի հորթին դանակահարեցին և իջեցրին գետը: Հաջորդ օրը բանվորների դիերը հայտնաբերվել են այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին։ Պատվարը ավարտվել է 1977 թվականին։

Աղբյուր՝ https://bugaga.ru/interesting/1146739644-10-afrikanskih-mifov-i-legend.html#ixzz7DPK2KkX2