Uncategorized

Սերմնավոր բույսեր

Սերմնավոր բույսեր, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմաններըգետնամուշկանմաններըձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում:

Leave a comment