Uncategorized

Քըմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական քիմիական և ֆիզիոլոգական հատկությունների

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:
Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե ևկապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակինթափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթեբաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենքառանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում ենիրար, անվանվում են հատկություններ:Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերընկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում եննյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունիորոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:

Leave a comment