Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինքոլնի նամակը որդուն

Դուրս բեր քեզ համար կարևոր միտք արտահայտող տողերը: 

Գրավոր շարադրեք ձեր մտքերը՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: 

Երբ նա դպրոցում կլինի, սովորեցրեք նրան, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր կլինի, քան խարդախություն անելը… Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ նա սխալվում է… : Այս տողերը ինձ համար շատ կարևոր են քանի որ, առաջինը ավելի լավ է դու արդար ճանապարհով և ինքդ քեզ չխափելով անհաջողության հասնես քան խարդախություն անելով կեղծ գովասանքի արժանանաս: Եվ երկրորդը պետք է սովորել վստահել մեր սեփական մտքերին և հաշվի չառնել ուրիշի կարծիքը:

Ոսուցիչը պետք է երեխային տա այնպիսի գիտելիք, որը նրան կուղեկցի իր ամբողջ կյանքի ընթացքում, և բացի կրթությունից պետք է սովորեցնի գնահատել մարդկային բոլոր արժեքները

Uncategorized

Դասարանական աշխատանք

Գրաբար 

Վարդան Այգեկցի

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Աշխարհաբար

Առյուծ և աղվես

Առյուծը մի կորյուն ծնէգ, և հավաքվեցին կենդանիները տեսնելու և ուրախանալու: Եկավ աղվեսե և ամբոխի մեջ հանդիսատեսների ներկայությամբ նախատեց առյուծին բարձր ձայնով և անարգեց.

-Այդ է քո կարողությունը, որորվհետև մի կարյուն ես ծնում և ոչ թե շատ:

Պատասխանեց առյուծը հանգիստ և ասաց.

Այո, մի կորյուն եմ ծնում, բայց առյուծ,ոչ թե աղվես քո նման:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

Uncategorized

Առաջադրանքներ

1․

Արդյո՞ք տրված պատկերները հավասար են։    6r4rROBI2.PNG  6r4rROBI2.PNG

  • ճիշտ է
  • սխալ է

2․XQ ճառագայթի վրա վերցված են կետեր: Ինչպես երևում է նկարից՝ Y կետը գտնվում է X և A կետերի միջև, իսկ A կետը՝ Y և Q կետերի:

Nogriezna_dalas.png

 Համեմատիր հատվածները (ընտրիր հատվածների միջև պահանջվող՝ >, < կամ =)

XY  XA 

 XQ  XA 

 XY  XQ

3․

Lenki_salidz1.png

 Միևնույն կետից դուրս է գալիս 3 ճառագայթ: Հայտնի է, որ p ճառագայթը∡av անկյան կիսորդն է: Հնարավոր է արդյո՞ք անկյունները վերադրել: 

ա) ∡ap և ∡pv

  • ոչ
  • այո

բ) ∡ap և ∡av

  • այո
  • ոչ

գ) ∡pv և ∡av

  • այո
  • ոչ

4․ B, C, D, E, F, G և H կետերը AI հատվածը բաժանում են հավասար մասերի:

Nogriezni_102.png

 Ո՞րն է AC հատվածի միջնակետը: Դա  կետն է: -b

 Ո՞րն է BH հատվածի միջնակետը: Դա  կետն է: -e

 Քանի՞ հատվածների համար է C կետը հանդիսանում միջնակետ: 

5․

Lenki_salidz2.png

  Ընդամենը քանի՞ անկյուն կա∡KOP անկյան ներքին տիրույթում՝ ներառյալ նաև∡KOP անկյունը: 

6․ Ո՞րն է տրված անկյան կիսորդը (օգտագործիր միայն լատիներեն տառեր):

 ∡KOC անկյան կիսորդը՝ 

 ∡BOP անկյան կիսորդը՝  

 ∡COQ անկյան կիսորդը՝  

 7. Քանի՞ անկյունների համար է տրված ճառագայթը հանդիսանում անկյան կիսորդ: OC ճառագայթը կիսորդ է՝  

 OQ ճառագայթը կիսորդ է՝  

 OP ճառագայթը կիսորդ է՝  

8․ Միջնակետ անվանում են հատվածի այն կետը. 

  • որից դուրս է գալիս կիսորդը:
  • որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի:
  • որը հատվածը սահմանափակում է ուղղի վրա:

   9. Անկյան կիսորդ անվանում են այն ճառագայթը, որը 

  • զուգահեռ է անկյան կողմերից մեկին և հատում է մյուսը:
  • հարթությունը բաժանում է ներքին և արտաքին տիրույթների:
  • ելնում է անկյան գագաթից և բաժանում է այն երկու հավասար անկյունների:

10․Հատվածների և անկյունների վերաբերյալ բերված պնդումներից որո՞նք են ճիշտ: Ընտրիր բոլոր ճիշտ պնդումները.

  • Եթե երկու հատվածներ հավասար չեն, ապա դրանցից մեկը մյուսից փոքր է:
  • Անկյան կիսորդ կոչվում է որևէ ճառագայթ, որի սկզբնակետն անկյան գագաթն է:
  • Հավասար անկյունների կողմերը կարելի է վերադրել այնպես, որ նրանք համընկնեն:
  • Անկյան կիսորդն անկյան կողմը բաժանում է երկու հավասար մասերի:
  • Հավասար անկյուններն ունեն ընդհանուր գագաթ:
  • Հատվածի միջնակետը գտնվում է հավասար հեռավորության վրա նրա ծայրակետերից:
  • Անկյան կիսորդն անկյան կողմի հետ ունի մեկ ընդհանուր կետ:
  • Հավասար հատվածների ծայրակետերը համընկնում են:
  • Անկյան գագաթը պատկանում է այդ անկյան կիսորդին: