Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի հուշերը Կոմիտասի մասին, պատասխանի՛ր հարցերին: 

Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը,  նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…
Աղբյուրը
Առաջադրանքներ

1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Բ. Կոմիտասի մասին

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել:

2. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 

Uncategorized

Մամուռներ

Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Տարածված տեսակներից են

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը , գրիմիա օվալաձևը , թելամամուռ արծաթափայլը , թելամամուռ ճմաձևը , հոմալոտեցիում Ֆիլիպեն , մարշանցիա բազմաձևը և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ: Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը: 

39.jpg

 Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ:Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Uncategorized

Ինչպես կաթից պատրաստել տնական պանիր

  • Կաթ ոչ կենցաղային, թարմ)- 5 լ;Rennet ֆերմենտ – 1/4,1 կգ գյուղական կաթնաշոռը և 1լ կաթը լցնում ենք 3լ տարողությամբ կաթսայի մեջ՝ խառնում ենք այնքան, մինչև զանգվածը հասնի եռման աստիճանի: Ավելացնում ենք 2 ձվի դեղնուց, 3 ճ/գ աղ և 1 թ/գ սոդա: հետո ստացված զանգվածը լցնում ենք երկշերտ մառլյայի մեջ: Պանիրը պետք է այդպես մնա այնքան ժամանակ, մինչև շիճուկը դադարի հոսել: Ապա ավելացնում ենք 200 գր հալեցրած կարագը, և զանգվածը տաքացնում ենք բանկայի մեջ՝ անընդհատ խառնելով, մինչև փրփրի ու պնդանա: Երբ փրփուրը վերջնականապես անհետանում է ևս 10 րոպե լավ եռացնում ենք, որից հետո լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ և 4 ժամ թողնում ենք սառնարանում:
Uncategorized

Դասարանական և տնային աշխատանք

68.Գտեք նմախն մկանդամների տարբերությունը հավասար միանդամը

ա) 7x-2x=5x

բ) a-3x= -2a

գ)10a-18a=-8a

դ)-4b-2b=2b

ե) 3bc-17bc= -14bc

զ)mk-2mk= -1mk

է)28a2-17a2=-11a2

ը)4b2c-12b2c=-8b2c

թ) 17a2b2-9a2b2=-8a2b2

ժ)24b2c3-(-17)b2c3=41b2c3

69.Գտեք նման միանդամների գումարը.

ա) 7x – 2x = 5x
բ) a – 3a = -2a
գ) 10a – 18a = -8a
դ) -4b – 2b = -2b
ե) 3bc – 17bc = -14bc
զ) mk – 2mk = –mk
է) 28a2 – 17a2 = 11a2
ը) 4b2– 12b2c = -8 b2c
թ) 17a2b2 – 9 a2b2 = 8a2b2
ժ) 24b2c3 – (-17) b2c3 = 7 b2c3

69. Գտեք նման միանդամների գումարը.
ա) a2bc + 2abca + (-3bca2) = a2bc + 2a2bc + (-3a2bc) = 0a2bc
բ) (-aba2) + 7a2ba + a2b = (-a3b) + 7a3b + a3b = 7a3b
գ) 7a2 + (-3a2) + (-4a2) = 0a2

70. Գտեք նման միանդամների տարբերությունը.
ա) 3abc – 7abc = –4abc
բ) 9a3b2 – 9 a3b0a3b2
գ) 5a – 6a = -a
դ) 7a – a = 6a