Uncategorized

Առջադրանք, 7-րդ դասարան,սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Առաջադրանք 1

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում:

Հեթանոսություն

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։

Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեթանոսության մեջ բնական երեվույթները օրինակ կայծակը ամպրոպը քամին երկրպագվում են , և դրանք դառնում են Ասվածների հիմնական բնորոշիչը:

Ասվածաշնչի մեջ ասվում է որ ջրհեղեղը կարողացավ միայն Հիսուսը դադարեցնել, և մարդիկ սկսեցին միայն իրեն հավատալ:

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

«Հռոմի «պապուհին», մի՞ֆ է, թե՞ իրականություն»/ներկայացնել, գտնել տարբեր լեգենդներ, հիմնավորել տեսակետդ/

Պապուհի Հովհաննա – լեգենդար անձնավորություն, կին, ով զբաղեցրեց Հռոմի պապի աթոռը Հովհաննես VIII անվան տակ` Լևոն IV-հետո (մահացել է 855թ.ին) և Բենեդիկտոս III-ից առաջ (մահացել է 885 թ.ին)։ Հովհաննես VIII անունը ` որպես Հռոմի պապ հետագայում ` 872—882 թթ-ին կրել է իրական պապը։

Ըստ լեգենդի Յովաննան ծնվել է Կառլոս Մեծ– մահվան օրը Մայնցում եղել է անգլիական միսիոների աղջիկ։ Շարունակական ճանապարհորդություններից հետո բնակվել է Հռոմում, որտեղ սկզբում եղել է կուրիի նոտար, այնուհետև կարդինալ և վերջապես հետագայում դարձավ Հռոմի պապ, բայց որոշ ժամանակ անց ծննդաբերում է և միանգամից մահանում(ըստ որոշ տվյալների սպանվում է հոգևորականների կողմից)։

Papesse Jeanne BnF Français 599 fol. 88.jpg

Աղբյուրները՝ Папесса Иоанна. Существовала ли женщина, ставшая папой римским?

Փաստավավերագրական ֆիլմ ` Պատմության առեղծվածները — Հովհաննես պապուհի

Գեղարվեստական ֆիլմ `  Հովհաննեսուհի ` կին` պապական աթոռին

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

1.Հավատում եմ Աստծուն:

2.Ընդունում եմ Սուրբ երրորդւթյունը:

Uncategorized

Տնային աշխատանք Կոմիտաս բանաստեղծություններ

Կարդա՛ Կոմիտասի բանաստեղծությունները, բլոգումդ ներկայացրո՛ւ կարդացածդ ՝ երկու-երեք տողով վերաբերմունք արտահայտելով: 

Ընտրի՛ր մեկ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր, պատրաստի՛ր տեսագրություն կամ ձայնագրություն: 

Կոմիտասի բնություն թեմայից ես կարդացի մի քանի բանաստեղծություններ օրինակ, «Կյանքը» « Աշուն-գիշեր» «Հրաշաբաց»: Որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ «աշուն գիշեր» բանաստեղծությունը, այդ բանաստեղծությունը Աշնան սև ամպերի, սառած օդի, և անձրևի մասին էր:

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Սեր թեմայից կարդացել եմ «ճերմակ հեր գարուն սեր» «իմ երազում» «քո երազում» Այս բանաստեղծություններից ինձ ամենաշատը դուր եկավ «իմ երազում» բանաստեղծությունը այտեղ խոսում է մեկը իր երազի և իր սիրելիի մասին :

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Խոհ թեմայից ինձ դուր եկավ ճանապարհ բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը նրա մասին է որ դու ոտքերտ դողացնելով անցնում ես երկար ճանապարհ և ճամպի ծայրին տեսնում ես քո կյանքի ծառը և ինչքան լայն սիրտ ունի այդ ճանապարհը: Եվ թեև այս բանաստեղծությունը կարճ էր բայց շատ խորիմաստ էր:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Գյուղերգ թեմաից ինձ դուր եկավ «ելավ շինականը» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը նրա մասին է որ շինականը ցանում է լի ցորեն, անցնում է դաշտեն ու ձորեն և բարձում տասը լի ցորեն:

* * *

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Այս բոլոր թեմաների բանաստեղծութձուններից ինձ ամենաշատը դուր եկավ «ճանապարհ» բանաստեղծությունը: