Uncategorized

Կոնդ

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր ։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է: Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Կոնդը հիմնադրվել է մոտ. 17-դար թ:Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյան մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Uncategorized

Առաջադրանք, 7-րդ դասարան, հեկտեմբերի 17-23-ը

Առաջադրանք 1

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։

Հայ ժողովուրդը ունեցավ իր լեզուն , իր Աստվածաշունչը և մշակույթը։

2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։

Խեցեգործները կավից՝ ամաններ , բաժակներ , կարասներ։ Փայտագործները փ այտից ՝ գործիքներ , շինություններ ։ Դարբինները զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։


3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։

1. գոյություն ունի՞ արդյոք. թագավորություն առանց պատերազմների։
2. ի՞նչ է. թագավորությունը հզոր պետություն է ։
3. ինչպիսի՞ն է. բարոխիղճ նախարարներով շրջապատված։
4. ինչի՞ համար է։ մարդկան ապահով ապրեկու համար։
4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք , բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։

Զարմացա նրանից , որ Անանիա Շիրակացի VII -րդ դարում արդեն գիտեր , որ երկրագունդը գնդաձև է ։
Ուրախացա ու պարծեցա , երբ Մաշտոցը երկար տանջվելուց հետո ստեղծեց մեր այբուբենը ։

5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Քանի որ այն ժամանակ մարդիկ նոր էին գիր ունեցել յուրահատուկ էր այն , որ նոր էին գրքեր թագմանել ու մարդիկ կարող էին իրենք սովորեին գրել , կարդալ ու ծանոթանային Աստվածաշնչին։
Անանաիա Շիրակացին , Մեսրոպ Մաշտոցը , Խորենացին և այլն , այդ ժամանակվա գործիչներն էին և նրանք ջանք չեն խնայել , որ պատմությունը հասնի մեզ ։