Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինքոլնի նամակը որդուն

Դուրս բեր քեզ համար կարևոր միտք արտահայտող տողերը: 

Գրավոր շարադրեք ձեր մտքերը՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: 

Երբ նա դպրոցում կլինի, սովորեցրեք նրան, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր կլինի, քան խարդախություն անելը… Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ նա սխալվում է… : Այս տողերը ինձ համար շատ կարևոր են քանի որ, առաջինը ավելի լավ է դու արդար ճանապարհով և ինքդ քեզ չխափելով անհաջողության հասնես քան խարդախություն անելով կեղծ գովասանքի արժանանաս: Եվ երկրորդը պետք է սովորել վստահել մեր սեփական մտքերին և հաշվի չառնել ուրիշի կարծիքը:

Ոսուցիչը պետք է երեխային տա այնպիսի գիտելիք, որը նրան կուղեկցի իր ամբողջ կյանքի ընթացքում, և բացի կրթությունից պետք է սովորեցնի գնահատել մարդկային բոլոր արժեքները

Leave a comment