Uncategorized

Տնային աշխատանք

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։Երկիր քուն դրավ:Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողունՁորում մշուշ կախ տվավ:Քամին ելավ վերԱրավ տար ու բեր:
Մոխիր ամպեր ժիր եկանԴալուկ-դալուկՍարի վրա ցիր եկան:Հալեց աշուն օրԿյանքիս սևավոր:

Առաջադրանքներ1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

Վար-վեր

Առավոտ-երեկո

Ծերուկ-երիտասարդ

Սուգ-զվարճանք

Կապեց- արձակեց

Վառել-մարել

Հոգնած-աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Այս բանաստեղծությունը արտահայտում է աշնանային մռայլ, անձրևոտ, տրամադրություն, մի պահ զգացի սառած օդ, քարքարոտ լեռների մեղմաշունչ քամի և ծառերի հոգնած տերևները որոնք խշխշուն ձայնով թափվում էին գետնին:

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահաայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

Գոռաց երկինք, բուք արավ,-սառնամանիք սկսվեց

Երկիր քուն դրավ-գիշեր եկավ

Տեղաց անձրև մաղ տալով։ -անձրև տեղաց

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Կարծում եմ այո քանի որ, բնությունը կենդանիները և առակները ոգտվում են մարդկային հատկանիշներով, և այս բանաստեղծությունում ծառն ու ծաղիկը գործողություն են կատարում

Leave a comment