Uncategorized

Սողունների ընդհանուր կառուցվածքը և բազմազանությունը

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում։
Սողուններն առաջացել են հնադարյան պարզագույն երկկենցաղներից:

Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:
Նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը պաշտպանում է կենդանիներին արևից և ապահովում ջրի խնայողությունը։

Սողունների մոտ կատարվում է մաշկափոխանակություն: Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան:
Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:
Սողունների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:

Leave a comment