Uncategorized

Мы журналисты

Домашнее задание:  Работа над проектом » Мы журналисты». Учащиеся выбирают для себя тему, которая вас интересует, составляют план интервью, определяют собеседника, проводят интервью

Здравствуйте

1. .Мой первый вопрос такой. Что бы вы хотели изменить в людях?
2. Какая у вас профессия.
3. Какой твой любимый питомец?
4. Какой у тебя был любимый предмет в школе?
5. Какое время года ты любишь.

https://www.youtube.com/shorts/n5vwOofKvi0

Uncategorized

Ճնշման ուժ և ճնշում

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

F=ps

3.Որոնք են ճնշման միավորները

Ճնշման միավորը 1 Պասկալն է, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝

հեկտոպասկալ  — հՊա
կիլոպասկալ  — կՊա
մեգապասկալ  — մՊա

1 հՊա = 100 Պա
1 կՊա = 1000 Պա
1 մՊա = 1000000 Պա

Uncategorized

Բլեզ Պասկալ

https://www.youtube.com/shorts/6uVpKYBL-iw – Տեսանյութ

Բլեզ Պասկալ ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։ Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։
Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։ Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ։ Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։

Բլեզ Պասկալի գլխավոր աշխատությունը՝ «Մտքերը» ֆրանսերենից թարգմանել և ծանոթագրել է Արուս Բոյաջյանը, գիրքը լույս է տեսել 2003 թվականին։

Uncategorized

Բազմության գաղափարը

Առաջադրանքներ

1․Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա:

−5-ից մեծ ամբողջ բացասական թվեր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3}
  • {1,2,3,4}
  • {−4,−3,−2,−1}
  • {−1,−2,−3,−4,−5}

2․Ընտրիր ճիշտ պնդումները.

  • 1/2∈N — չէ պատկանում
  • 23∈N — պատկանում է
  • 0.5∈N — չի պատկանում
  • −2∈N — չի պատկանում
  • 1∈{0,2} — չի պատկանում
  • 99∉N — պատկանում է
  • x∉{a,b,c} — պատկանում է
  • z∈{z} — պատկանում է
  • α∈{α,β,γ} — պատկանուն է

3․Տրված է հետևյալ՝A={1,7 ;−18 ;0 ;6/11 ;25} բազմությունը: Գտիր դրա այն ենթաբազմությունները, որոնք բաղկացած են միայն դրական թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակները:

  • {4;0}
  • {6/11;25}
  • {0;6}
  • {1,7;6/11}

4․Տրված են երեք բազմություններ՝

A={a,b,c,d,e,f}

B={a,c,e,g}

C={a,c,e}

Ընտրիր ճիշտ պնդումները.

  • {e,c,f}⊂A
  • {g}⊄A
  • C⊄A
  • {g}⊂C
  • f∈C

5․Տրված բազմություններից ո՞րն է վերջավոր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • երկուսից փոքր բնական թվեր
  • դրական ամբողջ թվեր
  • զրոյից փոքր ամբողջ թվեր
  • մինուս մեկից մեծ բնական թվեր

6․ Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա: Բազմության տարրերը դասավորված են նվազման կարգով: 

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {−5,−4,−3,−2,−1,0}
  • {1,2,3,4}
  • {0,−1,−2,−3,−4}
  • {1,2,3,4,5}

7․Տրված է {0;−7;3/5;22} բազմությունը: Ընտրիր նրա այն ենթաբազմությունը, որը բաղկացած է բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանը.

  • {0;22;3/5}
  • {0;22}
  • {−7;0;22}

8․Բազմությունը տրված է բառերով` բազմության տարր կարող է հանդիսանալ զրոյից փոքր ցանկացած բնական թիվ: Ո՞րն է պայմանին բավարարող բազմությունը:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3,4}
  • {1,2,3,4,5}
  • {−4,−3,−2,−1}
Uncategorized

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն: Մեխանիզմի օգտակար գործողության գործակից: Ճախարակ

1. Որո՞նք են պարզ մեխանիզմները:
Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։

2. Ի՞նչ է լծակը:
Լծակը պարզ մեխանիզմ է։ Լծակը հնարավորություն է տալիս փոքր ուժերով մեծ ծանրություններ բարձրացնել։ Լծակով կարելի է կտրտել։ Կշեռքը նույնպես լծակ է։

3. Ի՞նչն են անվանում ուժի բազուկ:
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտենք:
Մենք գիտենք անշարժ ճախրակը, շարժական ճախրակը և բազմաճախրակը։

5. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախրակի առանցքը մնում է անշարժ, ուրեմն այն կոչվում է անշարժ ճախրակ։

6. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Եթե բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախրակը, ուրեմն այն կոչում է շարժական ճախրակ։

7. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախրակի միջոցով մենք շահում ենք 2 անգամ։

9. Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ։

10. Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար:
Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։

12. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:

13. Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:

14. Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15. Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>:
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16. Հնարավո՞ր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից:
Ոչ հնարավոր չէ

Uncategorized

Ապրիլի 11-17, առաջադրանք

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

Անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ:Թուլացել էր Խալիֆայությունը:869 հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու կողմից հրավիրվեց հայ իշխանների ժողով:Որոշվեց Աշոտ Բագրատունուն նշանակել արքա և Հայստանը թագավորություն դարձնելու համար դիմել Խալիֆությանը:Ինչ-ինչ գորշողություններից հետո Աշոտը թագ է ուղարկում Վասիլին և այդպես ավելի բարձարացնում հեղինակությունը Բագրատունիների:Խալիֆությունը փործեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում:Ոստիկան ուղարկեցիկ այնտեղ,որ հայերին հրավիրեն Դվին մի պատրվակով և սպանեն:Աշոտ Բագրատունին շատ զգույշ եղավ և հասկացավ նրանց մտադրությունը,գտավ այն սուրհանդակը,որի մեջ գրված էի ծուղակը հայերի դեմ:Աշոտը ծաղրելով ոստիկանին ձիու փոխարեն ջորի նստեցրեց և տարավ Հայաստանի հարավային սահմանը ևվտարեց երկրից:Այդ ամենից հետո ինչ-ինչ գործողություններից հետո նա հռչակվեց արքա 885 Շիրակի գավառում: Այսպիսով ՝ Հայաստանի ՝ դեռևս 885թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ միայն 30 տարի անց:

  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները

862թ Աշոտ Բագրատունին դարձավ Իշխանաց Իշխան: Հարկեր հավաքելու իրավունք ձեռք բերեց: Նա կրճատեց խալիֆայության վճարվող հարկերը: Հզորացրեց բանակը դարձնելով այն 40,000:Ռազմական,Վարչական,Տնտեսական մասրը տրվեցին Բագրատունիներին:Աշոտ Բագրատունին սկսեց ինքնավար թագավորություն:Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար սկսվեց պայքար:Այս պատճառներով էլ Աշոտ Բագրատունին դարձավ թագավոր և սկսվեց Բագրատունիների թագավորությունը:

  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:

դրոշը

 Աշոտ Ողորմած Բագրատունու (953-977) օրոք՝ 961 թվականին, Անին դառնում է համահայկական մայրաքաղաք։ 963-964 թվականներին կառուցվել էր Անիի պարիսպների առաջին գիծը («աշոտյան»)։ Աշոտ թագավորի որդու՝  Սմաբտ Տիեզերակալի(977-990) օրոք, կառուցվում են արտաքին մեծ պարիսպներ՝ «սմբատյան» գիծը, գլխավոր դարպասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը։

Քաղաքի զինանշանի ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։

Զինանշանի շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։

Այն, որ միայն հովազն է մնացել այս հայոց մայրաքաղաքի զինանշանից, վկայում է 1273 թվականին Անիում պատրաստված փորագրազարդ գրակալը։ Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին։ Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են։ Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը։

Bagrotouni.svg
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աշոտ Բագրատունի:

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր ։ Նա մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունը ապահովելու ուղղությամբ ։ Աշոտ I–ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը՝ Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը ։ Խաղաղ ճանապարհով Աշոտ I–ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել զորեղ Սյունյաց և Արծրունյաց իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական
ամիրայությունները ։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքի՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։ Հասկանալով, որ հայ իշխանական տները կարող են նպաստել երկրի հզորացմանը՝ Աշոտ I–ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Սմբատ 1-ին:

892 Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը,ձերբակալեց արաբ ամիրաններին և շղթայական ուղարկեց Կոստանդուպոլիս:Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը,թագավորությանը միացրեց,Տայք,Տարոն,Աղձնիք,Բարձր Հայք նահանգները,Գուգարքի և Ջավախքի գավառը:Սմբատի օրոք Հայաստանի սահմանները հասան մինչև արևելքում Ատրպատական,արևմուտքում Եփրատ,հյուսիսում-Վիրք,Հարավում Տավրոսի լեռներ:893թ Սմբատը բարեկամության և առևտրի պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:Նույն թվականին Դվինում տեղի ուղեցավ ուժեղ երկրաշարժ և զոհվեցին շատերը:Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուճեց Հայաստան գրավեց Դվինը,Նախճավանը:Հայոց զորքերը տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:

Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը, հաջողության չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ X դ. սկզբին Վասպուրականի Արծրունի
և Սյունիքի Սյունի նախարարական տների միջև վեճ էր ծագել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց նախարարների.Նախճավանը հանձնվեց Սյունիքին։ Օգտվելով առիթից՝ 908 թ. Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան ճանաչեց
Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակն անհաջողություն կրեց։ Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին. Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական
պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել ու հանձնվել։ Բայց քաջարի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը ։ Գազազած Յուսուֆը Սմբատին
մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին ։ Երկրի վրա կախվեց պետականությունը կորցնելու լուրջ վտանգ։

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։

  • Բնութագրել Աշոտ Երկաթին:

Աշոտ Բ-ն հայ զորեղ արքաներից է, չնայած նրան, որ երբ նա նստեց գահին Հայաստանն ապրում էր ծանր վիճակ: Նրան իսկապես շատ համահունչ է «Երկաթ» մականունը, քանի որ կարդալով նրա կենսագրությունը, հասկանում ես, որ նա իսկապես երկաթե արքա է եղել: Նա մասնակցել է շատ նշանավոր ճակատամարտերում և միանշանակ հաղթող է դուրս եկել: 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին, որը իսկապես մեծ արարք է:

  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:

Աշոտ Երկաթը դժվար պայքար անցկացնելով արաբների դեմ վերջի վերջո հաղթանակ է տանում։ Նա իր ամբողջ գահակալության մեծ մասն անց է կացրել պատերազմներում: Աշոտի գահակալության վերջում երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
Uncategorized

Տնային աշխատանք

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ես շատ զբաղված լինեմ , այնուամենայնիվ պետք է անեմ դասերս:
Թեպետ հարցերը դժվար էին, սակայն ես կարողացա բարձր գնահատական ստանալ:
Չնայած որ այդ դասը չեմ սիրում, բայց միշտ սովորում եմ:
Թեև ես շատ հոգնած էի , բայց և այնպես ցանկանում էի զբոսնել:

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:
Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան:

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Քանի որ ենթական փոխվում է, բոլոր տեղերում դրվում է երկու ստորակետ:

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը: