Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ և առանձնացրո՛ւ Սահյանի՝ բնության թեմայով գրված բանաստեղծությունները։ 

Գրավոր առաջադրանք։ Բնությունը Սահյանի պոեզիայում. ինչպե՞ս է նկարագրել, ի՞նչ առանձնահատկություններ ես նկատում, ներկայացրու հատվածներ, ինչպե՞ս ես զգում Սահյանի բնությունը, այլ….

Կարդա՛ Սահյանի որդու հուշերը ։ 

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, – 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Համո Սահյան «Ամեն առավոտ»

Ամեն առավոտ հուշերս նորից 
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն, 
Ուր իմ մանկության ոտնատեղերից 
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում 
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին, 
Ուր մարդն ամպերին վերից է նայում, 
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ, 
Որոտանի մոր, բարդու շվաքում, 
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ, 
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում, 
Որ հետո այսքան, այսքան մեծացավ, 
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում, 
Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Սահյան

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Բացատրի՛ր բառերը՝
կածան-ճանապարհ,
քարավան-Բեռնատար ձիերի, ուղտերի՝ բեռներ ու մարդկանց փոխադրելու համար կազմված խումբ,
պատռած-ճղած,
մեծաժխորժ-մեծ աղմուկ բարցրացնող,
ապառաժ-ժայեռ: 

2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 
Հալված-մաշված, Քայլեր հաշված
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված,

3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի: 

Ուզում է իր խնդիրների մասին ասել, և մա՛դկան հասկացնել որ պետք է վերանորոքեն այդ կածանը, քանի որ արդեն շատ հին էր և մաշված:

4. Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կասեի,,: 

Uncategorized

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը

  1. Տրված է MBF ուղղանկյուն եռանկյունը:

B

Lenku_summa.png

MF

Որոշիր ∡F-ը, եթե ∡B=43°-ի:
90-43=47

2. Տրված է DAB ուղղանկյուն եռանկյունը:

BC հատվածը բաժանում է ABD ուղիղ անկյունը երկու մասերի:

Կազմիր համապատասխան գծագիրը և որոշիրCBD անկյունը, ABC անկյունը հավասար է 50°-ի:

3.Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60° է, իսկ փոքր էջի և ներքնաձիգի գումարը հավասար է 21 սմ-ի:

Գտիր փոքր էջի երկարությունը:

1. Երկրորդ սուր անկյունը 
30, 60

2. Փոքր էջի երկարությունը 
x=7

4.

Nogriezni.png

Համեմատիր P գագաթից դուրս եկող հատվածների երկարությունները, եթե∡O=80°, ∡N=60°:

Հատվածները գրիր աճման կարգով:

5.

Augstumi_krust.png

Եռանկյան բարձրությունները հատվում են O կետում:

Տրված է, որ ∡A=78°, ∡B=59°

Որոշիր ∡AOB-ն:

6.

Nogriezni.png

ABR եռանկյան մեջ տարված է BN բարձրությունը:

Հայտնի է, որ ∡BAR=35°-ի և ∡ABR=130°-ի:

Որոշիր NBR եռանկյան անկյունները:

7.Ուղղանկյուն եռանկյան փոքր անկյունը30 աստիճան է:

Գտիր ճիշտ տարբերակները:

  • Ներքնաձիգի հետ 30 աստիճանի անկյուն կազմող էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
  • Ներքնաձիգի հետ 30 աստիճանի անկյուն կազմում է էջերից փոքրը:
  • Ներքնաձիգը երկու անգամ մեծ է մեծ էջից:
  • Ներքնաձիգը երկու անգամ մեծ է փոքր էջից:
  • Ներքնաձիգի հետ 60 աստիճանի անկյուն կազմող էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
  • 60 աստիճանի դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
  • Եռանկյան մեծ սուր անկյունը 60 աստիճան է:

8. Ուղղանկյուն եռանկյան անկյուններից մեկը 45 աստիճան է:

Նշիր ճիշտ տարբերակները:

  • Եռանկյունը չունի 45 աստիճանից մեծ անկյուն:
  • Եռանկյան սուր անկյունները հավասար են:
  • Եռանկյունը չունի 45 աստիճանից մեծ սուր անկյուն:
  • Էջերի գումարը հավասար է ներքնաձիգին:
  • Եռանկյան էջերը հավասար են:
  • Եռանկյան մյուս սուր անկյունը ևս 45 աստիճան է:
  • 45 աստիճանի դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
Uncategorized

Դասարանական աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարզել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

  • Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

  •        Գտնել հոմանիշների հինգ եռյակ

Պոզ-եղջյուր, կոտոշ
քուն-նինջ, նիրհ,
մարգարե-նախագուշակ, կանխասաց,
խորխորատ-վիհ, կիրճ,
բաղձանք-իղձ, ցանկություն։

  • Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

  •        Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ, այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՝ թե’ իշխանի, թե’ ռամիկի, թե’ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։