Uncategorized

Ջեյմս Ջոուլ

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր։ Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է[7]։

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։

1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։

https://www.youtube.com/shorts/5Ox0_krTCeY – Տեսանյութ Ջեյմս Ջոուլի մասին

Uncategorized

Տնային աշխատանք

Գրի՛ր շարադրություն՝ ընտրելով թեմաներից մեկը․

  • Տեխնոլոգիական առաջընթացը նպաստո՞ւմ է ծուլությանը,
  • Ի՞նչն է կարևոր սպորտում, սպորտի դերը մարդու կյանքում,
  • Երազանք և իրականություն,
  • Հինը և նորը
  • Հաղթանակ
  • Սպասելիքներ
  • Այլ 

Երազանք և իրականություն
Կան մարդիկ, ովքեր երազում են առանց գործելու: Բայց առանց քայլեր անելու երազանքը երբեք իրականություն չի դառնա: Դու կարող ես տանը նստել և անվերջ երազել, երազել սպասելով որ մի օր դա իրակնություն կդառնա: Երազանքը իրականություն դարձնելու համար մենք պետք է ունենանք կամքի ուժ, ձգտում և աշխատասիրություն: Պետք է քայլերի դիմել առանց վախենալու դժվար փորձություններից: Երազանքը կդանա իրականություն միայն այս դեպքում:

Uncategorized

Որսորդություն

Որսոդրություն, վայրի կենդանիների ու թռչունների որս, որը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է։ Սկզբնապես որսորդությունը կրել է կոլեկտիվ բնույթ և սովորաբար զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ։
Որսորդության հնագույն զենքեր են ծառայել քարը, քարե, փայտե, ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն։ Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը, մինչև հրազենի երևան գալը (12-րդ դար) այն եղել է որսորդության հիմն, զենքը։ Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն։Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայռապատկերները, մ.թ.ա. 11-1 հազարամյակների առարկաներն ու որմնանկարները, որոնցում պատկերված են որսի տեսարաններ։ Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է որպես քաջ որսորդ։ Ավատատիրական դարաշրջանում զինվոր, դասի և ազնըվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմ, դաստիարակության յուրահատուկ միջոց։ Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգո- վիտ և այլն) բացի, ստեղծվել են արքունի և իշխ. որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն)։

Uncategorized

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
    Նյութական արտադրության ոլորտից ստանում ենք ավելի քիչ եկամուտ, և այն ավելի շատ տարածված չէ, քան ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության ոլորտները։
  2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
    Անտառը մարդուն տալիս է փայտանյութ, պտուղներ, հատապտուղներ, սերմեր, բույսեր, որոնցից պատրաստում են զանազան դեղեր,օգտակար նյութեր և այլն։ Այդ բարիքները օգտագործում են գյուղատնտեսությունում։
  3. Ի՞նչ հետևանքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
    Անտառային տնտեսությունը մեզ փայտ է տալիս, բայց դրանով մենք ոչնչացնում ենք շատ մեծ քանակով ծառեր, որոնք ապահովում են մեր թթվածինը։ Որսորդության պատճառով կենդանական աշխարհը փոքրանում է և ավելի քիչ կենդանիններ են մնում աշխարհի երեսի վրա։ Նաև հայտնվել են շատ որսագողեր ովքեր որսում են կարմիր գրքում գրանցված կենդանիների։