Uncategorized

Ապրիլի 25-30, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Անիի թագավորության անկումը:

Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:
Անիի Բագրատունիներին չհաջողվեց միավորել երկիրը։ Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականություն կործանարար եղավ Հայաստանի համար։

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:
Խալիֆայությունը չէր հրաժարվում Հաաստանը վերանվաճելու իր մտադրությունց, իսկ Բյուզանդիան, իրեն ներկայացնելով հայերի շահերի պաշտպան, իրականում ձգտում էր յուրացնելու հայկական տարածքները։ Այս ամենի հետևանքով դեռ X դարի սկզբից ի հայտ եկան Բագրատունյաց թագավորության մասնատման երևույթներ։

Անիի թագավորության անկման պատճառները:

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:
908թ․ — Գագիկ Արծրունին գահ բարձրացավ
968-1021թթ․ — Սենեքերիմի գահակալություն
963թ․ — Կարսը հռչակվեց ինքնուրույն թագավորություն
972թ․ — Տաշիրի կառավարիչ Գուրգենը
978թ․ — Գուրգենը որպես թագավոր
987թ․ — Սյունիքի հռչակվելոը թագավորություն
998-1040թթ․ — Սյունիքը վերեք ապրեց
966թ․ — Տարոնը զավթվեց բուզանդացիների կեղմից

Աղբյուրները ՝ Հայոց պատմություն 7-րդ դասարան ,դասագիրք, էջ 100-103, համացանց:

Uncategorized

Հայաստանի հզորացումը

(Ապրիլի 18-24, առաջադրանք 1)

1․ Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:
Աբասի գահակալումը — 928-953թթ․
Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Ախթամարից Արգինայի վանք — 948թ․
Աշոտ 3-րդի գահակալումը — 953-977թթ․
Անիի հռչակվելը մայրաքաղաք — 961թ․
Սմբատ 2-րդի գահակալումը — 977-990թթ․
Գագիկ Առաջինի գահակալումը — 990-1020թթ․։

2․ Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների։ Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը։

Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։

3․ Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:
Այո, որովհետև համացանցում, դասագրքրերում, գրքերում կամ այլ վայրերում գրված էր, որ Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց արքայատոհմը չափազանց հզորացել էր։

4․ Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:
Աշոտ Ողորմածի գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։ Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Գագիկ Ա շահնշահի  հոր՝ Աշոտ Ողորմած շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի առաջնորդությամբ։

Uncategorized

Տնային աշխատանք 

Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները

Ջրի կաթիլը

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:


Բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Նրա անհրաժեշտությունն էր մարդկանց ցավը ավելի խորացնել ու գնալով ավելի ցավեցնել նրանց, և նա դրանից հաճույք էր ստանում:

Uncategorized

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել փափկամարմինների արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները:

Արտաքին կառուցվածք – Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների մարմինը, որպես կանոն, կազմված է երեք բաժնից՝ գլխից, ոտքից և իրանից, որը բաժանվում է ներքին պարկի և թիկնոցի՝ թիկնոցային օրգան համակարգերի։ Մարմնի փորային հյուսվածքի մկանուտ մասը նրա ոտքն է, որը որպես կանոն, ծառայում է շարժման համար, բայց կարող է կատարել նաև այլ ֆունկցիաներ:
Ներքին կառուցվածք – Արյունը հավաքվում է անոթների մեջ և մտնում է խռիկներ կամ թոքեր։Փափկամարմինների մոտ արյունատար համակարգը բաց է։ Նրա մեջ մտնում է սիրտը և անոթները։ Սիրտը կազմված է փորոքից և մեկ կամ հաճախ նաև երկու նախասրտից:

2. Փափկամարմինների բազմացումը:
Փափկամարմինների մեծամասնությունը բաժանասեռ են, սակայն հանդիպում են նաև հերմաֆրոդիտներ: Բեղմնավորումը խաչաձև է:Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:

3. Ներկայացնել միջատների արտաքին կառուցվածքը , շնչառությունը, արյունատար համակարգը,արտաթորության համակարգը:

Միջատների արտաքին կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններից է նաև մարմնի երեք մասերի միջև ցայտուն տարբերությունների առկայությունը:
Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։ Շնչուղիների համակարգը կարող է լինել բաց և փակ։ Երկրորդ դեպքում շնչուղիներ լինում են, իսկ շնչանցքեր՝ ոչ։ Փակ համակարգը հատուկ է ջրային և մակաբույծ միջատներին, որոնք շնչում են ջրի մեջ կամ տիրոջ հեղուկների խոռոչներում լուծված թթվածինը։

4. Միջատնետի բազմացում:

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ: Երկկենցաղները ձվադրում են ջրում:Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով:Ներքին բեղմնավորումը ցամաքային կենսակերպին առավելագույնս հարմարման արդյունք է և իրենից նեկայացնում է բազմացման կատարելագործված ձևը:Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը:

5. Երկկենցաղների արտաքին կառուցվածք, ներքին օգաններ:
Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։
Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։

6.Երկկենցաղների բազմացում:

Երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են։ Վաղ գարնանը սկսվում է նրաց բազմացման շրջանը։ Բեղմնավորումը հիմնականում արտաքին է։ Դրանից մոտ տաս օր հետո դուրս է գալիս թրթուրը ՝ շերեփուկը։ Կյանքի երկրորդ շաբաթվա ընթացքում սկսվում է շերեփուկի կերպարանափոխությունը։Պոչը աստիճանաբար փոքրանում է և անհետանում ու շերեփուկը վերածվում է փոքրիկ գոռտի։ Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում:

7. Գյուղատնտեսության մեջ ինչ դեր ունեն երկկենցաղները:

8. Ներկայացնել կռճիկավոր և ոսկրավոր ձկների արտաքին կառուցվածքը, նմանությունը և տարբերությունը:

Կռճիկավոր ձկները սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ, ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։Կմախքն ամբողջությամբ կռճիկային է։

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Նմանությունը
Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով: Այս թեփուկները բերանիմոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ Կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։


https://elenavetisyan.wordpress.com/2022/04/15/ – տեսանյութ