Uncategorized

Արցախ

https://www.youtube.com/shorts/CL5Wvb88Cr8

Արցախի Հանրապետություն կամ Արցախ՝ չճանաչված պետություն[4] Հարավային Կովկասում։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը։

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։
Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան: Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից

Leave a comment