Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքը: 

Գրավոր պատասխանի՛ր պատմվածքի առաջադրանքներին: 

Ովքեր կարդացել են ,,Հացը,, պատմվածքը, կարդան Խորխե Բուկայի ,,Սիրել բաց աչքերով,, ստեղծագործությունը և կատարեն առաջադրանքները: 

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Չնայած այդ ամենին որ այդ ճաքի պատճառով նա շատ գումար չէր վաստակում նա ուրախ էր և այդ ճաքը բացեց մի նոր ուրախ և գույնզգույն ճանապարհ:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Այս հեքիաթով նա ուզում է մեզ ասել որ պետք չէ թերության մեջ միանգամից վատը տեսնել միգուցե դա մեզ կուղեկցի ավելի լավ ճանապարհին:

Leave a comment