Uncategorized

Դասարանական աշխատանք

Ածական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ:

Սևը տղաների սիրած գույնն է:

Բաճկոնը իմ վրա մեծ է:

Անտառի բնությունը գունազարդ էր:

Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ,  անգույն:

Հողե-ածանցավոր

նոր-պարզ

մաքուր-պարզ

կիսախուփ-բարդ

անգույն-ածանցավոր

Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա մրգառատ,  փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-
արև և շող-արևաշող
տերև և  փուշ-փշատերև
պսակ և ձև-պսակաձև
ձայն և վիշապ-վիշապաձայն
թույր և ձյուն-
շեկ և հեր-շիկահեր
գունդ և ձև -գնդաձև

Leave a comment