Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Առաջադրանք 1

1․ Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց պատերազմի: Պրուսական բանակը ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարեն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:

Վերամիավորումից հետո Իտալիան կրկին սկսեց զարգանալ։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

2․ Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ․ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։

Leave a comment