Uncategorized

Երբ նայում եմ երկնքին

Իմ ներսում շատ բան է կատարվում երբ նայում եմ երկնքին։ Նայելով պարզ բաց կապույտ երկնքին իմ հոգին խաղաղվում է սկսում եմ վայելել անվերջանալի երինքը ու կարող եմ ժամերով պառկել կանաչ դաշտի վրա և նայել երկնքին։ Ամեն անգամ ես հիանում եմ երբ տեսնում եմ երկինքը տարբեր գույներ ունի, հիանում եմ մայրամուտը տեսնելով, դա մի ուրիշ գեղեցկություն է որը կարղ եմ անվերջ նայել։ Երբ մթնում է երկինքը ամբողջությամբ պատվում է մուգ կապույտ գույնով և առաջին հայացքից կարծում ես որ այն մռայլ է և տգեղ սակայն ոչ, երեկոյան երկինքը ունի իր գեղեցկությունները։ Լուսինը աստղերը ու այդ գեղեցիկ մուգ կապույտը։ Երկնքին նայելով ամեն ինչ թողում եմ անցյալում ոչնչի մասին չեմ մտածում ու ուղղակի նայում եմ երկնքին։

Uncategorized

Պատկերացում գլանի,կոնի և գնդի մասին

Գլան․

Գլան կարելի է ստանալ՝ պտտելով AA1O1O ուղղանկյունը իր կողմերից որևէ մեկի, օրինակ՝ OO1-ի շուրջ: Նույն գլանը կարելի է ստանալ՝ պտտելով AA1B1B ուղղանկյունն իր հանդիպակաց կողմերի միջնակետերով անցնող OO1 ուղղի շուրջ:

Cilindrs_ax1.png

OO1 ուղիղը կոչվում է գլանի առանցք, AA1-ը և BB1-ը՝ ծնորդներ:Գլանի H բարձրությունը հավասար է OO1=AA1=BB1 հատվածներից յուրաքանչյուրին:

Պտտման ընթացքում առաջացած երկու շրջանները կոչվում են գլանի հիմքեր:

Գլանի R=OA=OB շառավիղ կոչվում է նրա հիմքի շառավիղը:

Գլանի առանցքով անցնող հարթության և գլանի ընդհանուր մասը կոչվում է գլանի առանցքային հատույթ: Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է: Վերևի նկարում դա AA1B1B ուղղանկյունն է:

Կոն․ 

Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով POA ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի, օրինակ՝ PO-ի շուրջ: Նույն կոնը կստացվի, եթե APB հավասարասրուն եռանկյունը պտտենք PO բարձրության շուրջ:

Konuss.png

PO ուղիղը կոչվում է կոնի առանցք, որը պարունակում է կոնի H բարձրությունը:

Կոնի առանցքային հատույթը, որը անցնում է նրա գագաթով, հանդիսանում է PA և PB սրունքներով հավասարասրուն եռանկյուն: PA-ն և PB-ն կոչվում են կոնի ծնորդներ և նշանակվում են l տառով:

Եռանկյան պտույտից առաջացած O կենտրոնով շրջանը կոչվում է կոնի հիմք:

Կոնի շառավիղ կոչվում է նրա հիմքի R=OA=OB շառավիղը:

Գունդ․

Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր AB տրամագծի շուրջ:

Lode1.png

Գնդի մակերևույթը (գնդային մակերևույթը) կոչվում է գնդոլորտ (սֆերա): Գնդոլորտը ստացվում է կիսաշրջանագծի կամ շրջանագծի պտույտի միջոցով:

Գնդոլորտին են պատկանում գնդի բոլոր այն կետերը, որոնց հեռավորությունը գնդի O կենտրոնից հավասար է R շառավղին:

OA-ն, OB-ն և OC-ն, կամ ցանկացած այլ հատված, որը միացնում է գնդոլորտի կետը գնդի կենտրոնի հետ, կոչվում է գնդի շառավիղ:

Գնդի երկու կետեր միացնող հատվածը, որը անցնում է գնդի կենտրոնով, կոչվում է գնդի տրամագիծ: Վերևի նկարում դա AB հատվածն է:

Կենտրոնով անցնող գնդի հատույթը կոչվում է մեծ շրջան, իսկ գնդոլորտի հատույթը՝ մեծ շրջանագիծ:

Առաջադրանքներ․

252.

40 : 4 = 10 սմ
10:2=5 սմ

Պատ․՝ 5 սմ շառավիղ։

253.

Ծնորդ – 6 սմ