Uncategorized

«Зима. я сижу у окна…>>

Зима имеет разное значение для всех.  Как только наступает зима, мое настроение меняется в худшую сторону, потому что я понимаю, что становится холоднее и я начинаю чаще болеть и ходить с простудой, что мне очень неприятно.  Однако, если не считать того холода, у зимы есть преимущество, первое — это Новый год, а второе — снег.  Когда идет снег, я могу часами сидеть у окна и смотреть на улицу, потому что я любуюсь красотой снега, когда я смотрю в окно и вижу снег, у меня поднимается настроение и хочется пить горячий чай и читать книгу .  потому что не каждый день на улице идет снег а когда идет снег мы сразу идем играть в снежки с моими друзьями.

Uncategorized

Մեխանիկական ալիքներ: Սեյսմական ալիքներ

Տատանումների տարածումը  տարբեր միջավայրերում կոչվում է ալիք:

Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով (տե՛ս նկար): Դրանք ալիքներն են:

Հեղուկի մակերևույթին ալիքները գոյություն ունեն հեղուկի մասնիկների վրա ծանրության ուժերի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժի ներգործության հետևանքով: Այս տեսակի ալիքներից ամենատարածվածը և ուշագրավը ծովի ալիքներն են, այսինքն` ծովերի և օվկիանոսների մակերևույթի ալիքները:

бегущая-волна.gif

Միջավայրի սկզբնական խոտորումը, որը հանգեցնում է ալիքի առաջացմանը, պայմանավորված է միջավայրում որևէ օտար մարմնի ազդեցությամբ: Վերջինս կոչվում է ալիքի աղբյուր:

Դա կարող է լինել մարդու ձեռքը, որը հարվածել է պարանին, փոքրիկ քարը, որ նետվել է ջուրը և այլն:

Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:

Երկայնական ալիքում խոտորումը ներկայանում է միջավայրի խտացումների և նոսրացումների ձևով (տե՛ս նկար ա), իսկ լայնականում` միջավայրի որոշ շերտերի` մյուսների նկատմամբ տեղաշարժերի սահքի տեսքով (տե՛ս նկար բ):

images (16).jpg

Սեյսմական  ալիքներ

Սեյսմական ալիքներ են կոչվում այն ալիքները, որոնք տարածվում են Երկրի ներսում երկրաշարժերի կամ հզոր պայթյունների օջախներից: Քանի որ Երկիրը հիմնականում պինդ է, ուստի  նրանում միաժամանակ կարող են առաջանալ երկու տեսակի ալիքներ` երկայնական և լայնական: Այս ալիքների արագությունը նույնը չէ. երկայնական ալիքները լայնականներից արագ են տարածվում:

2040-8c9437.png

Օրինակ

500 կմ խորության վրա լայնական սեյսմիկ ալիքների արագությունը մոտավորապես 5 կմ/վ է, իսկ երկայնական ալիքներինը` 10 կմ/վ:

Սեյսմական ալիքներով պայմանավորված Երկրի մակերևույթի տատանումների արձանագրումն ու գրանցումն իրականացվում է սեյսմոգրաֆ կոչվող սարքի միջոցով: Սեյսմոգրաֆի հիմնական մասը ճոճանակն է, որը սկսում է տատանվել սեյսմական ալիքների ի հայտ գալուց: Սարքավորման պարզագույն տեսակի դեպքում ճոճանակը միացնում են գրող սարքին, որը հատուկ ժապավենի վրա գծում է տատանումների գրաֆիկը:

Տարածվելով երկրաշարժի օջախից` առաջինը սեյսմական կայանին են հասնում երկայնական ալիքները, իսկ որոշ ժամանակ անց` լայնականները:

Իմանալով երկրակեղևում ալիքների տարածման արագությունը` կարելի է որոշել մինչև երկրաշարժի էպիկենտրոնն ընկած R հեռավորությունը:

Uncategorized

Տնային աշխատանք

1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ – վառ կրակ, փայտից կրակ
ջուր – սառը ջուր, աղբյուրի ջուր, աղբյուր ջուր
հող – շագանակագույն հող, հայրենի հող
օդ – մաքուր օդ, սառը օդ, դրսի օդ
երեխա – չարաճճի երեխա, շնողների երեխա,
տուն – գեղեցիկ տուն, թափրթած տուն, տատիկի տուն:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել – սիրել հայրիկին, սիրել անգելերենը, սիրել ձեռքով
կտրտել – կտրտել վարունգը, կտրտել դանակով, կտրտել մսին
մատուցել – մատուցել հայրիկին, մատուցել ընթրիքը, մատուցել սեղանին, մատուցել ձեռքով
մոտեցնել – մոտեցնել պատվիրողին, մոտեցնել պատվերը, մոտեցնել սեղանին, մոտեցնել մեքենայով
հանգստացնել – հանստացնել ընկերուհուն, հանգստացնել շանը, հանգստացնել հաճախորդին, հանգստացնել խոսքով:

3. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: 

Անհանգստանալ – անհանգստանալ շատ, անհանգստանալ հոգեպես, անհանգստանալ դրսում, անհանգստանալ հիվանդանոցում
սովորել – սովորել շատ, սովորել գրքով, սովորել առավոտյան, սովորել դպրոցում
ուղևորվել – ուղևորվել , ուղևորվել մեքենայով, ուղևորվել երեկոյան, ուղևորվել տուն
կեղտոտվել – կեղտոտվել ամբողջությամբ, կեղտոտվել շոկոլադով, կեղտոտվել նախաճաշին, կեղտոտվել սրճարանում:

4. Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:

Օրինակ`

հրաշագործ դեղ – ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը – ինչերի՞ օգնությունը
Լավ բերք – ինչպիսի՞ բերք
Արդյունաբերական ձեռնարկություններ – ինչպիսի՞ ձեռնարկություններ
ֆիզիկոսների ընկերություն – ինչերի՞ ընկերություն
Գործարանի ծխնելույզներ – ինչի՞ ծխնելույզներ
Հատել անտառը – ի՞նչ անել անտառը
Քաղաքում հանդիպել – որտե՞ղ հանդիպենք
Ընկերներին հրավիրել – ո՞ւմ հրավիրել
Արագ տարածվել – ինչպե՞ս տարածվել
Հանդիպել խոչընդոտների – ինչերի՞ հանդիպել։

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդալ Թումանյանի բանաստեղծությունները, ընտրել մեկը, սովորել անգիր, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։ 

ՆՐԱՆ

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ։

Ես ուզում եմ, որ օրն ի բուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։

Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՜, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ

Uncategorized

Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը

Հարթության մեջ երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը կախված է՝

  • նրանց կենտրոնների դասավորությունից, 
  • նրանց շառավիղների երկարություններից: 

Հնարավոր է երեք դեպք:

1) Երկու շրջանագծերը հատվում են՝ ունեն երկու ընդհանուր կետ:

2) Երկու շրջանագծերը շոշափում են՝ ունեն մեկ ընդհանուր կետ:

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Դիտարկենք հնարավոր դեպքերը:

1) Երկու շրջանագծերը հատվում են. ունեն երկու ընդհանուր կետ:

Այս դեպքում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների գումարից:

1.png

2) Երկու շրջանագծերը շոշափում են. ունեն մեկ ընդհանուր կետ:

Այս դեպքում հնարավոր են հետևյալ դեպքերը՝

  • արտաքին շոշափում,
  • ներքին շոշափում:

Արտաքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների գումարին:

2.png

Ներքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների տարբերությանը:

3.png

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Այս դեպքում ևս հնարավոր է երկու դեպք:

  • Երկու շրջանագծերով սահմանափակված շրջանները չեն հատվում:
  • Փոքր շառավղով շրջանը ընկած է մեծ շառավղով շրջանի մեջ:
4.png

Առաջին տարբերակում կենտրոնների հեռավորությունը մեծ է շառավիղների գումարից:

5.png

Երկրորդ տարբերակում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների տարբերությունից:

Առաջադրանքներ․

1.Տրված են այս երկու շրջանագծերը, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

2.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:

Ընտրիր ճիշտ պնդումը:

  • OB>r1+r2
  • r1+r2=OB
  • r1+r2>OB

2. Գտիր ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է: 

ED – 5-1 = 4

Տնային աշխատանք․

Գծիր տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ:

Հաշվիր OB հեռավորությունը: