Uncategorized

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Bb_2_9.jpg

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

мыш-ткань-3.jpg

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Կմախքային մկանի կառուցվածքը

Stroenie_volokna.PNG

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 

Օրինակ

Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը

տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

 Դիմախաղի մկաններ                                            Ծամիչ  մկաններ

 10639594442nothumb650.jpgծամող.png

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:

Օրինակ

Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: 

Որովայնի  մկաններ  Կրծքի մկաններ 

Pryamaya-myshtsa-zhivota-277x300.jpg
4-13.jpg

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև 50 սմ):

Քառագլուխ մկան

Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:

giphy.gif

Աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի ընթացքում, կոչվում է հոգնածություն:

Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 10-15

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակություններ

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստան

  • XV-րդ դար – առաջին գաղութները՝ հոնլադացիներ:
  • 1600թ.- ստեղծվեց Արևելահնդկական ընկերությունը:
  • 1857-1858թթ.- Հնդկաստանում բռնկվեց ուժեղ ապստամբություն:
  • 1857թ.- Անակախության համար առաջին պատերազմ Հնդկաստանում:

Չինաստան

  • 1644թ.- Պեկինի գրավումը
  • 1644-XX դարի սկիզբ – Ցին կայսրության արքայատոհմը ու ավարտը
  • 1839-1842թ. – սկսվեց Ամփիոնի առաջին պատերազմը:
  • XVIIIդ. կես – կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժու, փակվեցին բոլորի առջև:
  • XVIIIդ. վերջ – սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխահի հետ:

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանը հին ժամանակներից բազմակրոն ազգ է: Բնիկ ժողովուրդներն ապրում էին իրենց ավանդական կենցաղով և հոգևոր կյանքով, ստեղծել էին յուրահատուկ մշակույթ։ Հասարակությունը  բաժանված էր և մինչ այսօր բաժանված է, կաստաների՝ խմբերի։ Մի կաստայից մյուսին անցնել անհնարին է, ինչպես նաև՝ նրանց միջև ամուսնությունները։ Տարածված կրոններն էին հինդուիզմը և մահմեդականությունը։ Կային արհեստի և առևտրի կենտրոններ։ Հնդիկ արհեստավորների արտադրանքը մեծ հռչակ էր վայելում ժամանակի շատ երկրներում։

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից շարունակվեց նաև նոր դարերում: Բոլորից շատ նրանք խուսափում էին եվրոպացիներից: Պետությունը խիստ վերահսկողություն էր սահմանել արտադրության և շուկայի նկատմամբ և այս իրավիճակը  խանգարում էր երկրի տնտեսության զարգացմանը։ Չինաստանում պահպանվեցին հասարակական
կյանքի կազմակերպման ավանդական ձևերը, մարդկանց կենցաղն ու հոգևոր կյանքը։ Նրանց զգալի մասը դավանում էր բուդդայականությունը, մյուսները՝ իսլամ կամ դաոսականություն։ Բայց պաշտոնական գաղափարախոսությունը նախկինի պես մնում էր կոնֆուցիականությունը։

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հնդկաստանը եղել է ամենաաշխույժ հայ գաղթավայրերից մեկը: Տեղեկություններ կան, որ հայ-հնդկական կապեր գոյություն են ունեցել դեռևս մեր թվարկությունից շատ առաջ: Հայերը Հնդկաստան են մտել հիմնականում Իրանից, այն էլ գլխավորապես Նոր Ջուղա քաղաքից։ Նրանք Իրանի Նոր Ջուղա քաղաքում բնակություն էին հաստատել Շահ Աբասի օրոք, երբ 1604 թվականին տեղահան արվեցին Հին Ջուղայից և Պարսկաստանի խորքերը քշվեցին: 

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Ըստ պատմական աղբյուրների հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն (Գուանչժոու ) քաղաքում մինչև 1307 թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։  17-րդ դարում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք։ 18-րդ դարում ոչ մեծ առևտրավաններ են եղել Շանհայում։ 19-րդ դարում հայերի հոսք եղավ Հնդկաստանից ու հարևան երկրներից։ Նրանք բնակվեցին Մուկդենում, Խարբինում, Չանչունում, Շանհայում։ Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղաեցիներ, արևելքում՝ ղարաբաղցիներ ու զանգեզուրցիներ։ Ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր։ Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն։ Այստեղ 1930 թվականին հիմնվեց Արծիվ միությունը, Հայ երիտասարդական ակումբ, Հայ տիկնանց միությունը։ 1937 թվականին Շանհայում կար 200 հայ ընտանիք (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի)։

Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար։

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Ծնվելուց նրան տրվել է երկու անուն՝ Գայանե և Անահիտ։ Նա սերում էր Աղաբեկյան ընտանիքից, որոնց նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայից ղզլբաշների կողմից արտաքսվել էին Պարսկաստան։ Նրա հայրը՝ Հովհաննես Աղաբեկը, մանուկ հասակում իր ծնողների հետ տեղափոխվեց Հնդկաստան, իսկ մայրըԱվետը Թադևոս Ավետումի ընտանիքիցՇիրազից էր։ Դիանան ընտանիքի ամենափոքր յոթերորդ զավակն էր։ Նրա ընտանիքը Կալկաթա տեղափոխվելուց հետո, Դիանային կրթության են տալիս կանանց մենաստան, որտեղ վերջինս ստացավ անգլերեն կրթություն և ուսումնասիրեց սանսկրիտ ու հինդի, իսկ տանը սկսեց ուսումնասիրել հայերեն լեզուները։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ 1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից։ Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Միքայելի նախնիներից մեկըՀարություն Աբգարը, 1819 թվականին հիմնադրեց «Առևտրային ընկերություն Աբգար» ընկերությունը, սկզբում Բոմբեյում, իսկ հետո Կալկաթայում։ Ընկերությունն ուներ սեփական նավատորմ, զբաղվում էր մետաքսի առևտրով, բրնձի ներկրմամբ և արտահանմամբ Սինգապուրում և Փենջաբում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։