Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 10-15

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակություններ

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստան

  • XV-րդ դար – առաջին գաղութները՝ հոնլադացիներ:
  • 1600թ.- ստեղծվեց Արևելահնդկական ընկերությունը:
  • 1857-1858թթ.- Հնդկաստանում բռնկվեց ուժեղ ապստամբություն:
  • 1857թ.- Անակախության համար առաջին պատերազմ Հնդկաստանում:

Չինաստան

  • 1644թ.- Պեկինի գրավումը
  • 1644-XX դարի սկիզբ – Ցին կայսրության արքայատոհմը ու ավարտը
  • 1839-1842թ. – սկսվեց Ամփիոնի առաջին պատերազմը:
  • XVIIIդ. կես – կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժու, փակվեցին բոլորի առջև:
  • XVIIIդ. վերջ – սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխահի հետ:

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանը հին ժամանակներից բազմակրոն ազգ է: Բնիկ ժողովուրդներն ապրում էին իրենց ավանդական կենցաղով և հոգևոր կյանքով, ստեղծել էին յուրահատուկ մշակույթ։ Հասարակությունը  բաժանված էր և մինչ այսօր բաժանված է, կաստաների՝ խմբերի։ Մի կաստայից մյուսին անցնել անհնարին է, ինչպես նաև՝ նրանց միջև ամուսնությունները։ Տարածված կրոններն էին հինդուիզմը և մահմեդականությունը։ Կային արհեստի և առևտրի կենտրոններ։ Հնդիկ արհեստավորների արտադրանքը մեծ հռչակ էր վայելում ժամանակի շատ երկրներում։

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից շարունակվեց նաև նոր դարերում: Բոլորից շատ նրանք խուսափում էին եվրոպացիներից: Պետությունը խիստ վերահսկողություն էր սահմանել արտադրության և շուկայի նկատմամբ և այս իրավիճակը  խանգարում էր երկրի տնտեսության զարգացմանը։ Չինաստանում պահպանվեցին հասարակական
կյանքի կազմակերպման ավանդական ձևերը, մարդկանց կենցաղն ու հոգևոր կյանքը։ Նրանց զգալի մասը դավանում էր բուդդայականությունը, մյուսները՝ իսլամ կամ դաոսականություն։ Բայց պաշտոնական գաղափարախոսությունը նախկինի պես մնում էր կոնֆուցիականությունը։

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հնդկաստանը եղել է ամենաաշխույժ հայ գաղթավայրերից մեկը: Տեղեկություններ կան, որ հայ-հնդկական կապեր գոյություն են ունեցել դեռևս մեր թվարկությունից շատ առաջ: Հայերը Հնդկաստան են մտել հիմնականում Իրանից, այն էլ գլխավորապես Նոր Ջուղա քաղաքից։ Նրանք Իրանի Նոր Ջուղա քաղաքում բնակություն էին հաստատել Շահ Աբասի օրոք, երբ 1604 թվականին տեղահան արվեցին Հին Ջուղայից և Պարսկաստանի խորքերը քշվեցին: 

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Ըստ պատմական աղբյուրների հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն (Գուանչժոու ) քաղաքում մինչև 1307 թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։  17-րդ դարում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք։ 18-րդ դարում ոչ մեծ առևտրավաններ են եղել Շանհայում։ 19-րդ դարում հայերի հոսք եղավ Հնդկաստանից ու հարևան երկրներից։ Նրանք բնակվեցին Մուկդենում, Խարբինում, Չանչունում, Շանհայում։ Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղաեցիներ, արևելքում՝ ղարաբաղցիներ ու զանգեզուրցիներ։ Ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր։ Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն։ Այստեղ 1930 թվականին հիմնվեց Արծիվ միությունը, Հայ երիտասարդական ակումբ, Հայ տիկնանց միությունը։ 1937 թվականին Շանհայում կար 200 հայ ընտանիք (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի)։

Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար։

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Ծնվելուց նրան տրվել է երկու անուն՝ Գայանե և Անահիտ։ Նա սերում էր Աղաբեկյան ընտանիքից, որոնց նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայից ղզլբաշների կողմից արտաքսվել էին Պարսկաստան։ Նրա հայրը՝ Հովհաննես Աղաբեկը, մանուկ հասակում իր ծնողների հետ տեղափոխվեց Հնդկաստան, իսկ մայրըԱվետը Թադևոս Ավետումի ընտանիքիցՇիրազից էր։ Դիանան ընտանիքի ամենափոքր յոթերորդ զավակն էր։ Նրա ընտանիքը Կալկաթա տեղափոխվելուց հետո, Դիանային կրթության են տալիս կանանց մենաստան, որտեղ վերջինս ստացավ անգլերեն կրթություն և ուսումնասիրեց սանսկրիտ ու հինդի, իսկ տանը սկսեց ուսումնասիրել հայերեն լեզուները։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ 1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից։ Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Միքայելի նախնիներից մեկըՀարություն Աբգարը, 1819 թվականին հիմնադրեց «Առևտրային ընկերություն Աբգար» ընկերությունը, սկզբում Բոմբեյում, իսկ հետո Կալկաթայում։ Ընկերությունն ուներ սեփական նավատորմ, զբաղվում էր մետաքսի առևտրով, բրնձի ներկրմամբ և արտահանմամբ Սինգապուրում և Փենջաբում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։

Leave a comment