Uncategorized

Տնային աշխատանք․

1.Հավասարասրուն սեղանին արտագծված է շրջանագիծ: Հաշվիր <E-ն, եթե  <F=10° է:

Եթե քառանկյանը արտագծվել է շրջանագիծ, ապա քառանկյան հանդիպակաց անկյունների գումարը 180օ է:

180-10=170
170:2=85

trapece rinkibezmb.JPG

2.Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի հիմքերը հավասար են 2սմ և 8սմ։ Գտեք սեղանի պարագիծը։

Սրունքների գումարը հավասար է հիմքերին։

Պարագիծը – 10+10=20

Պատ․՝ – 20։

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛  Թումանյանի  ,,Խոսք սկսնակ բանաստեղծներին,, հոդվածը։ 

Մի քանի նախադասությամբ ներկայացնել հոդվածի ասելիքը։ 
Այս հոդվածով Թումանյանը փորձում է օգնել սկսնակ բանաստեղծներին, ովքեր ունեն խորհուրդի կարիք, թե ինչպես սկսել և ինչպես առաջ գնալ։ Ու Թումանյանը այս հոդվածում պատմում է թե ինչպես են մեր նախնիները բանաստեղծություններ գրել։

Դուրս բերել կարևոր միտք արտահայտող տողերը։ 
Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգևորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին։ – Թումանյանը ասում է որ շատ ողջունելի է երբ հիմիկվա սերունդը չի մոռացել հայ գրականության մասին։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող – բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ – հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել – հրամայական
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք – պատմողական

Պատմողական նախադասություն

  1. Հաստատական
  2. Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ – ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում – Հաստատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ին՞չ ես պահանջում, – հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենից ինչ է պահանջում: 

Ո՞վ է ինձ սպասում:

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լիլի՛թ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր, ինձ այդպես մի գթա:

Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

Խաղաղ անցի՛ր մի սպասի՛ր:

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ա՜խ, մայրիկ ջան մեծ է թախիծս:

Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել: