Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
    Ռուս-թուրքական պատերազմը սկսվել է 1877թվականի ապրիլին։ Ռսները հարձակման անցան մի քանի ուղություններով, նրանց գլխավոր հարձակվող ուժը 52 հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարն էր հայազգի նշանավոր գեներալ Միխաիլ Լոռիս Մելիքովը։
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››,կատարել ուսումնասիրություն՝ աղբյուրները նշելով
  • Տեսանյութ, Խրիմյան Հայրիկ

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
Uncategorized

Տնային աշխատանք

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ 

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Uncategorized

Դասարանական աշխատանք

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… – կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… – զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ – նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ – ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն
բարդ – վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ:

Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՝յ մարդ, ինչ ենք անելու:

Հե՜յ, ուր եք գնում:

Օ՜, ինչպես մինչև հիմա գլխի չէի ընկել:

Տնային աշխատանք

 Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը․

  • Սկիզբ
  • Քո ճանապարհը
  • Ապրել երջանիկ
  • Խաղաղությունն իմ պատկերացմամբ
  • Մի քանի խորհուրդ
  • Արա՛ առաջին քայլը
  • Այլ, ձեր ընտրությամբ