Uncategorized

Առաջադրանքներ․

1.Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի հիմքերից մեկը հավասար է մյուսի եռապատիկին,իսկ սեղանի սրունքը 8 սմ է։Գտեք սեղանի հիմքերը։

8+8=16
3x=4x
16:4=4
x=4
3x=12

2.Շրջանագծին ներգծած է ABCD քառանկյունը,որի մեջ <A=104° և <B=71o ։

Գտեք <C և <D

Խնդիր 224

Uncategorized

Խմբեր, շերտեր, համայնքներ

Նպատակը՝

  • Հասարակական խմբերի տեսակները

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման։ Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ։

Խմբեր

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախԽմբեր, որոնք մենք մենք ենք ընտրել
Աղջիկներ, տղաներՈւրախների և հնարամիտների ակումբ
Գյուղաբնակներ, քաղաքաբնակներԵրաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ
Զինակոչիկներ, քաղաքացիական անձինքՈւսանողներ, բանվորներ, հոգևորականներ
Հայեր, հույներ, հնդիկներՎարորդներ, շինարարներ, դերբիններ
Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի…Զբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն:

Խմբերի մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝ խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը:

Uncategorized

Գործնական քերականություն

Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էր գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր չորս կամարամասի, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Նախադասություն – կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը, 
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը: 

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր – (ստորոգյալ) պապս: 

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝….:
Գոյական, ածական, թվական, բայ, մակբայ, դերանուն։

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև-բառակապակցություն Աշնանն անձրևում է: – նախադասություն

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ – գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ – ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը – թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը – դերանուն

ե. խղճին ծանրացած, տանը պահվող – դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ – մակբայ

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.
բացատրել.

Սկյուտարի սոխակ – շրջասույթներ, Պետրոս Դուրյան

ուղտի ականջում քնել – դարձվածք, անջատված

սիզիփոսյան աշխատանք – շրջասույթներ, անօգուտ աշխատանք։