Uncategorized

Առաջադրանք 2, 8-րդ դասարան, փետրվարի 10-15

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ներկայացնել

  • աշխարհագրական դիրքը

Մակեդոնիայի ամբողջ տարածքը կազմում է 25,713 կմ²։ Այն գտնվում է աշխարհագրական լայնության 40°– 43°–ի և աշխարհագրական երկարության 20° – 23° սահմաններում։ Հյուսիսում Մակեդոնիայի հետ Սերբիայի ունեցած սահմանի երկարությունը 748 կմ է, հյուսիսարևմտյան հատվածում Կոսովոյի հետ ունեցած սահմանի երկարությունը 159 կմ է, արևելյան հատվածում Բուլղարիայի հետ ունեցած սահմանը 148 կմ է, հարավում Հունաստանի հետ ունեցած սահմանի երկարությունը 228 կմ և արևմուտքում Ալբանիայի հետ ունեցած սահմանի երկարությունը 151։ Մակեդոնիան դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն ձևավորվել է հարթավայրում՝ Վարդար գետի հովտում, երկիրը շրջապատված է լեռնաշղթաններով։ Այն գտնվում է Շար և Օսկոովոն լեռների միջև՝ Վարդար գետի հովտին։ Հարավային կողմում Ալբանիայի և Հունաստանի սահմանին գտնվում են երեք խոշոր լճերը՝ Օհրիդ, Պեսպա և Դեժրանի լճերը։ Օհրիդը համարվում է ամենահին լիճը աշխարհում։ Մակեդոնիան ունի սեյսմիկ ակտիվ տարածք, այտեղ տեղի են ունեցել բազմաթիվ երկրաշարժներ, իսկ վերջերս 1963 թ․ Սկոպյեում տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածությունների պատճառ դարձավ՝ սպանելով ավելի քան 1,000 մարդու։

  • կրոնը
  • պատմությունը

Մակեդոնիայի Հանրապետությունը աշխարհագրականորեն համապատասխանում է Պաոնիանայի թագավորությանը, որն անմիջապես գտնվում է Հին Մակեդոնիայի Թագավորության հյուսիսում։ Պաոնյանը բնակեցված է եղել պաոնյաններով, թրքական ժողովուրդներով, մինչդեռ հյուսիսարևմտյան հատվածը բնակեցված է եղել դարդանիացիներով, հարավարևմտյան հատվածը բնակեցված է եղել պատմականորեն հայտնի այնպիսի ցեղերով, ինչպիսիք են՝ Էնգելլե, Պելագոններ և Լինսեստի․ վերջին երկուսը աստիճանաբար վերածվեցին Հունաստանի հյուսիսարևմտյան հատվածի Մալոսյան ցեղերի, մինչդեռ առաջին երկուսը համարվել են Իլլյան ցեղեր։

  • տեսարժան վայրերը

Հաղթական կամար «Մակոդոնիա», հաղթական կամարը գտնվում է Սկոպյեի Պելլա հրապարակումː Կառույցի շնարարությունը սկսվել է 2011 թվականին և ավարտվել է 2012-ինː Ի սկզբանե բացումը նախատեսված էր 2011 թվականի սեպտեմբերի 8-ին, Մակեդոնիայի հանրապետության անկախության 20-րդ տարելիցին, սակայն չնախատեսված պատճառներով արարողությունը հետաձգվեց ː 2012 թվականի հունավարի 6-ին հաղթական կամարը բացվեց, ելույթ ունեցավ այդ տարիներին Մակեդոնիայի վարչապետ՝ Նիկոլա Գրուևսկինː Հաղթական կամարի բարձրությունը 21 մետր էː Արժեքը 4.4 միլիոն եվրո ː Ընդհանուր մակերեսը կազմում է 193 մ²ː Հաղթական կամարի վրա տեղադրված են աստիճաններ և վերելակներː Ինչես նաև նրա մեջ կան մի քանի սենյակներ, որոնցից մեկը հուշանվերների խանութ էː Կամարի տանիքում անցկացվում են հարսաիքներː

Կուրշումլի խան , օսմանյան քարվանսարա Սկոպիեի Հին քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա)։ Կառուցվել է 16-րդ դարում[1]։ Գտնվում է Վարդար գետի ձախափին՝ Մակեդոնիայի թանգարանի բակում։ Կառույցը ծառայել է որպես իջևանատուն և բանտ։ Կուրշումլի խանը միջնադարյան այն քիչ կառույցներից է, որ պահպանվել են Սկոպիեի տարածքում։ Կուրշումլի խան , օսմանյան քարվանսարա Սկոպիեի Հին քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա)։ Կառուցվել է 16-րդ դարում։ Գտնվում է Վարդար գետի ձախափին՝ Մակեդոնիայի թանգարանի բակում։ Կառույցը ծառայել է որպես իջևանատուն և բանտ։ Կուրշումլի խանը միջնադարյան այն քիչ կառույցներից է, որ պահպանվել են Սկոպիեի տարածքում։

Ամփոփել  15 նախադասությամբ

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանց

Տալ «հայրենիք»«ազատություն»«անկախություն»«ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//

Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:

Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն,  էջ 113-118, համացանց

Leave a comment