Uncategorized

Տնային աշխատանք 

Կարդա՛ Տերյանի ,,Ոսկե հեքիաթ,, շարքի բանաստեղծությունները,

Ներկայացրո՛ւ՝ ինչ առանձնահատկություններ ունեն բանաստեղծությունները, ի՞նչ թեմայով են գրված, ինչ տրամադրություն են արտահայտում։ 
Բոլոր բանաստեղծությունների մեջ և կա թախիծ և սեր։

Առանձնացրո՛ւ սիրելի բանաստեղծություններ։ 

Ուրվական

Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո…

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ — մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն…

Գարնան քաղաքում

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա,
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հընամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ Է հիմա…
Ժըպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում,
Մի քաղցր հուզում, արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված հոգսըդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ և երա՛զ և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյանք անուշ և ա՛նհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք և մահ — փա՜ռք և օրհնություն…

Դու չքացել ես

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ,—
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ.—
Կյանքը հեքիա՛թ է,
Աշխարհը սո՛ւտ…

Մեկ բանաստեղծություն ընտրել, ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, ուղարկել հղումը։ 
https://www.youtube.com/shorts/ZWkWdEDpOjI

Վերհիշել սովորած անգիր բանաստեղծությունը կամ նորը սվորել։ 

Դու չքացել ես

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ,—
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ.—
Կյանքը հեքիա՛թ է,
Աշխարհը սո՛ւտ…

Leave a comment