Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի վեցերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

2. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային:
Այն հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար չքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին:
Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբար բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից…

3. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:

Այստեղ էր վխտում նավահանգստի բնակչության մեծ մասը:
Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններն ամբոխի աղաղակների, երգերի, գոռում-գոչյունների, հիշոցների ու անեծքների հետ:
Նրանք, որոնք ժամանակ ու միջոց ունեին, ուտում, խմում ու հարբում էին պանդոկներում, վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը:

4. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային:
Լուիզան շատ հավասարակշռված էր ու գիտեր իրնե ինչպես պահել որ դիմացինը չվիրավորվի, այս ամենը զգացվեծ այն պահին երբ Լևոնը նրան ծաղիկ նվիրեց ու ինքը կարողացավ իր շնորհակալությունը գեղեցիկ կերպով հայտնել։

5. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան:  

Leave a comment